Վարորդը վճարում է չկատարած խախտման համար
Երեւանում տեղակայված արագաչափերը սերտիֆիկացված չեն: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց “Աքիլես” ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Կազմակերպությունը դիմել է Հայաստանի ՃՈ` խնդրելով ներկայացնել այդ սարքերի տեխնիկական բնութագրերը, սակայն այդպես էլ չի ստացել հարցման պատասխանը: Արագաչափերն, ինչպես պարզել է Հովհաննիսյանի կազմակերպությունը, արտադրված են Գերմանիայում՝ “Ջենոոփթիք Ռոբոտ” ընկերության կողմից, մոդելն է MR S580: […]





































