14 Մարտի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Հայ-ամերիկյան հարաբերությունները քսան տարեկան են

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հերթական հանդիպումը կկայանա ս.թ. հոկտեմբերի 18-ին:  ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունը, որի կազմում ներառված են ներկայացուցիչներ ԱՄՆ միջուկային կարգավորման հանձնաժողովից, Առևտրի ներկայացուցչի գրասենյակից և Միջազգային զարգացման գործակալությունից,  կգլխավորեն ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինը և ԱՄՆ կառավարության աջակցության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումը: Այս տարի նաև նշվում է հայ-ամերիկյան հարաբերութունների քսանամյակը: Հայ-ամերիկյան աշխատանքային […]

Գյուղացին ապօրինի ծառահատումներ է արել

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները հոկտեմբերի 16-ին՝ ժամը 15.50-ին, Փամբակ գյուղից բաժին բերման են ենթարկել 1974 թ. ծնված Ալբերտ Ա.-ին` իր “Ֆորդ Տրանզիտ” մակնիշի ավտոմեքենայով` բեռնված մոտ 3 խմ փայտանյութ, որի վերաբերյալ վերջինս չի ունեցել համապատասխան փաստաթղթեր: Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ Ալբերտ Ա.-ն հայտարարել է, որ փայտանյութը պատրաստել է ինքը, նույն օրը, ժամը 08.30-ից 15.00-ն ընկած […]

Սիրիական ընդդիմադիր խմբավորումները միավորվել են

Սիրիացի ապստամբների տարբեր խմբավորումները, որոնք պայքարում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ, որոշել են միասնական հրամանատարություն կազմավորել իրենց գործողությունների համակարգման համար, հաղորդում է “Reuters”-ը: Գործակալության տվյալներով` ապստամբների ստորաբաժանումների ղեկավարներն այդ քայլին են դիմել, քանի որ նրանց արտասահմանյան հովանավորները չեն ցանկանում օգնել պառակտված տարբեր խմբերի, որոնք ապագայի կոնկրետ ծրագրեր չունեն: Զինված ընդդիմության տասնյակ առաջնորդների հանդիպումը տեղի […]

Ծառուկյանի հետ կոնյակ չի խմի. Հրապարակ

Ինչպես “Հրապարակին” երեկ տեղեկացրել է Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ հվետա Տոնոյանը, Ծառուկյանը Երեւանի “Արարատ” գինու-օղու-կոնյակի կոմբինատի 135-ամյակի առիթով հրավեր է ուղարկել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության երկրների բոլոր դեսպաններին, միջազգային կազմակերպություններին: Հրավերքն ընդունել են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Բելառուսի, նույնիսկ Չինաստանի դիվանագիտական ներկայացուցիչներն իրենց տիկնանց հետ: “Ինչպես նկատում եք, “Կոնյակի գործարանում շրջայց կատարած, հայկական կոնյակագործության […]

Ջիվանը` մնայուն հուշարձան.Հայկական ժամանակ

Եկող տարվա ապրիլին Երեւանի Աբովյան փողոցում, “Փարիզյան սուրճ”-ի դիմացի մայթին կտեղադրվի դուդուկահարներ Ջիվան Գասպարյանի, Վաչե Հովսեփյանի եւ Լեւոն Մադոյանի արձանները: Այդ մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը։ Քանդակագործ, “Տղամարդիկ” արձանախմբի հեղինակ Դավիթ Մինասյանի նոր` “Երեք դուդուկահարներ” քանդակի նախագիծն արդեն հավանության է արժանացել քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովի կողմից: Քանդակը լինելու է բրոնզի եւ քարի […]

Պահեստային տարբերակ չկա. Առավոտ

Եթե որևէ քաղաքական գործիչ դեռևս չի հայտարարել, որ պատրաստվում է մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին, կարո՞ղ է արդյոք որևէ քաղաքական ուժ պնդել, որ այդ գործիչը իր թեկնածուն է: Ինձ թվում է` նման հայտարարությունը ժամանակավրեպ կլինի: Բայց ՀԱԿ-ը հենց դա է անում. ասում է` Տեր-Պետրոսյանը իր թեկնածուն է, բայց ավելացնում, որ վերջինս դեռ չի կողմնորոշվել: Իհարկե, անհատական […]

Մարքսիստը երկմտում է. Ժամանակ

Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը ի պատասխան “Ժամանակի” հարցի՝ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին կառաջադրի՞ արդյոք իր թեկնածությունը, ասել է. “Դեռ չենք որոշել, վերջնական այդ թեմայով ամսի 18-ին հայտարարություն կանեմ, առայժմ քննարկվում է՝ ես Ավանում որպես պատգամավո՞ր պետք է առաջադրվեմ, թե՞ նախագահականին թեկնածությունս դնեմ”,- գրում է թերթը:

Երեւանի քաղաքապետը պարզապես սրճում էր. Հայկական ժամանակ

Այսօր Հայաստանի վերահսկիչ պալատը պետք է ավարտի սեպտեմբերի 13-ից Երեւանի քաղաքապետարանում սկսած ստուգումները: Այս մասին “Հայկական ժամանակ”-ի թղթակցին հայտնել էին ՎՊ մամուլի ծառայությունից` դեռեւս սեպտեմբերի 28-ին, ասելով, որ ստուգումները պլանային են եւ նախատեսված են մինչեւ հոկտեմբերի 17-ը: Թե ինչ է հայտնաբերվել այս ստուգումների ժամանակ, երեկվա դրությամբ հայտնի չէր, թերթը հիշեցնում է սակայն, որ ստուգումները սկսելուց […]

“Տաշիրի Կարեն”-ի անունի տակ. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, վերջերս ուշագրավ դեպք է կատարվել Երեւանում. Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ ոմն Գրիգոր եկել է Երեւան, ծանոթացել Աննա անունով մի աղջկա հետ եւ ներկայացել որպես “Տաշիրի Կարեն” (նկատի է ունեցել Աժ պատգամավոր Կարեն Կարապետյանին): Զարմացած աղջկան նույնիսկ ամոթանք է տվել. “Ո՞նց, Տաշիրի Կարենին ամբողջ Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքական էլիտան է ճանաչում, դու […]

Սեքսից առա՞ջ, թե՞ հետո է հարկավոր սեր խոստովանել

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում պարզել են, որ ուժեղ սեռի համար “ես սիրում եմ քեզ” բառերը ոչ պակաս նշանակություն ունեն եւ նրանք ավելի շուտ են արտասանում այդ բառերը, քան գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Հետազոտության առաջին փուլում գիտնականները հարցում են անցկացրել անցորդների եւ ուսանողներրի միջեւ` ով է ավելի հաճախ սեր խոստովանում` կանայք, թե տղամարդիկ: Հարցվածների 64 տոկոսը կարծիք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ