23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սամվել Ալեքսանյանը բարոյական պարսավանքի կենթարկվի

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Վարդգես Գասպարիի հետ կապված միջադեպի կապակցությամբ խախտել է ԱԺ պատգամավորի էթիկայի կանոնները: ԱԺ Էթիկայի հանձնաժողովը` քննարկելով ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դեմ քաղաքացիական ակտիվիստ, ՀԱԿ ներկայացուցիչ Վարդգես Գասպարիի դիմումը, նման որոշում է կայացրել, որը քիչ առաջ հրապարակեց հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ պատգամավորը ԱԺ-ի դիմաց “Հարսնաքար”-ի միջադեպի հետ կապված բողոքի ակցիայի ժամանակ Գասպարիի ձեռքից խլել էր պաստառը, ինչից հետո Գասպարիին պատգամավորի թիկնապահներից մեկը հրել էր գետնին:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, հանձնաժողովի որոշումն ամբողջությամբ կընթերցվի ԱԺ հերթական քառօրյային:

“Այս պահին կարող եմ ասել, որ ԱԺ էթիկայի հարցերով  -ժամանակավոր հանձնաժողովը կայացրել է որոշում հետեւյալի մասին, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Վարդգես Գասպարիի հետ կապված միջադեպի կապակցությամբ խախտել է ԱԺ պատգամավորի էթիկայի կանոնները”,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, վարչական բնույթի պատասխանատվություն ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված չէ : Այս դեպքում խոսը գնում է միայն բարոյական պատասխանատվության մասին, որը կարտահայտվի էթիկայի հանձնաժողովի որոշումը ԱԺ նիստին հրապարակելու միջոցով. “Դա բարոյական նշանակություն ունի, որը տվյալ իրավիճակում այն է, ինչ նախատեսում է ՀՀ օրենսդրությունը”:

Henaran.am-ի հարցին, թե արդյո՞ք Սամվել Ալեքսանյանի` բարոյական պարսավանքի ենթարկվելը զգաստացնող նշանակություն կունենա Սամվել Ալեքսանյանի եւ մյուս պատգամավորների վրա, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

“Կազդի որոշումը, թե ոչ, ես կարող եմ որպես Էթիկայի հանձնաժողովի նախագահ ասել, որ տվյալ իրավիճակում հանձնաժողովն իրականացրել է այն լիազորությունը, որ իրեն վերապահված է ԱԺ կանոնակարգ օրենքով”:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու Սամվել Ալեքսանյանը չի ներկայացել հանձնաժողովի նիստին, Նիկոլ Փաշինյանն ասաց.” ”Բնականաբար, պարոն Ալեքսանյանը պատշաճ կարգով ծանուցվել է հանձնաժողովի նիտի օրվա, տեղի եւ ժամանակի մասին եւ ԱԺ կանոնակարգով իր ներկա լինելը իրավունք է եւ ինքն է որոշում, օգտվել այդ իրավունքից”: Նիկոլ Փաշինյանը նշեց նաեւ , որ Սամվել Ալեքսանյանը երկու անգամ հրավիրվել է  հանձնաժողով եւ եւս մեկ անգամ իրազեկվել, որ իր դիրքորոշումները կարող է ներկայացնել գրավոր կարգով: Սամվել Ալեքսանյանը, սակայն, չի արձագանքել:

Նիստը բավականին երկար տեւեց: Այս հանգամանքը Նիկոլ Փաշինյանը պայմանավորեց նրանով, որ հանձնաժողովը լսել է ոչ միայն Վարդգես Գասպարիին, այլեւ ոստիկանության ներկայացուցչին: Բացի, այս հանձնաժողովը իրավիճակի վերլուծություն է արել եւ օրակարգային երկու այլ հարցեր եւս քննարկել:

“Կանոնակարգ օրենքի համաձայն, որոշումը պետք է լինի գրավոր պատճառաբանված եւ դա միայն արձանագրում չէ, թե պատգամավորը խախտել է էթիկայի կանոնները, թե ոչ: Հանձնաժողովը իրավիճակի վերլուծությամբ է հանդես եկել եւ դա բավականին ծավալուն աշխատանք է” ,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Էթիկայի հանձնաժողովը Սամվել Ալեքսանյանի կողմից պատգամավորական էթիկայի նորմերը խախտելու վերաբերյալ որոշումը կայացրել է չորս կողմ, մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հանձնաժողովիվեց անդամներից մեկը“ ԲՀԿ-ական Մերուժան Սիմոնյանը նիստի կեսից բացակայել է եւ չի քվեարկել: Հանձնաժողովի անդամներից մյուսն էլ ձեռնպահ է քվեարկել: Ձեռնպահ քվեարկած պատգամավորի անունը Նիկոլ Փաշինյանը չհրապարակեց:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց նաեւ, որ պատգամավորների հետ կապված այլ դիմումներ, որոնց կապակցությամբ հանձնաժողովը որոշում չի կայացրել, օրակարգում այս պահի դրությամբ չկան: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանրությունը հանձնաժողովի գործառույթների վերաբերյալ հստակ պատկերացում չունի. “Մեր քաղաքացիներից շատերը երբեմն  դիմում են ասենք, փոխնախարարի, մարզպետի հետ կապված հարցերով: ԱԺ էթիկայի հանձնաժողովը բացառապես զբաղվում է ԱԺ պատգամավորների կողմից էթիկայի կանոնները խախտելու դեպքերով”:

Օրակարգում ընդգրկված մյուս երկու դիմումները հանձնաժողովը մերժել է քննության առնել, քանի որ դրանք կապ չեն ունեցել հանձնաժողովի գործառույթների հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հանձնաժողովի նիստից դուրս գալով, Վարդգես Գասպարին Henaran.am-ին ասել էր որ այս միջադեպքից հետո իր նկատմամբ որեւէ բռնություն ակցիաների ժամանակ չի կատարվել:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ