15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Անհետացել են բանտախցերի բանալիները

Բելգիական Լեւան քաղաքի բանտի աշխատակիցները կորցրել են բոլոր 180 բանտախցերի բանալիները, որոնք պատկանում են բանտի քահանային: Վերջինս էլ հայտնաբերել է դրանց կորուստը:

Սկզբում բանտի ղեկավարությունը փորձել է աղմուկ չբարձրացնել միջադեպի պատճառով` փորձելով գտնել դրանք: Սակայն ավելի ուշ ստիպված է եղել տեղյակ պահել այդ մասին Բրյուսելին:

Քանի որ բանալիների խրցի մեջ ոչ միայն բանտախուցերի բանալիներն են, այլ նաեւ բանտի այլ սենյակների 20 բանալիներ: Այսինքն, նա, ով կգտնի դրանք, փաստորեն անսահմանափակ ազատություն կստանա շինության ներսում:

Պարզվել է, որ խուրցը պահվել է մի սենյակում, որը մշտական հսկողության տակ չի գտնվել: Առայժմ տեղեկություն չկա այն մասին` արդյոք փախչողներ եղել են, թե` ոչ:

Լեւանի բանտում նախկինում եւս պատահել են նման միջադեպեր` կապված ղեկավարության անուշադրության հետ կապված: Մի անգամ այնտեղից վաղաժամկետ ազատ են արձակել մի բանտարկյալի: Իսկ մինչ այդ մոռացել են տեղյակ պահել բանտարկյալներից մեկի հարազատներին  նրա ինքնասպանության մասին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ