Հանրային ծառայությունների ոլորտի օրենսդրական կարգավորումները բարելավվում են
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի նիստ: ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման կենտրոն պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը ներկայացրել է հանրային ծառայությունների ոլորտին առնչվող առաջարկությունների փաթեթը` հեռահաղորդակցության եւ էներգետիկ բնագավառների վերաբերյալ: Առաջարկություններն ուղղված են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) […]





































