13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Հացի գնի շուրջ մաքսայինը մի բան է ասում, ՏՄՊՊՀ-ը` այլ

 ‘Հացի գնային փոփոխությունները համահունչ են միջազգային շուկայի զարգացումներին, որտեղ տեղի են ունենում գների բարձրացումներ’,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Լրագրողների դիտարկմանը, որ մաքսային ծառայության տվյալներով` միջազգային շուկայում հացահատիկի գները  չեն բարձրացել, Շաբոյանը պատասխանեց, որ չի ցանկանում մեկնաբանել այդ տվյալները:

‘Հացի շուկան սոցիալական կարևոր շուկա է, որտեղ մշտապես ուսումնասիրություններ ենք իրականացնում: Մոնիտորինգ է իրականացվում և տեղական, և միջազգային շաւկայում: Մենք համեմատում ենք և տեսնում, որ անընդհատ տեղի է ունենում բարձրացում’:

Շաբոյանը հավելեց, որ բացի դա այս տարի Ռուսաստանն էլ սահմանափակումներ է իրականացնում, ինչը պայմանավորված է նրանով, որ բերքի ծավալները քիչ են եղել այս տարի: Սա արդեն բերում է գների բարձրացման:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ