13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հաղորդավարին ուղիղ եթերում այրած հանցագործներին ձերբակալել են

Բոլիվիայում ձերբակալել են բոլոր 4 կասկածյալներին, որոնք մեղադրվում են ռադիոհաղորդավար Ֆեռնանդո Վիդալին բենզինով այրելու մեջ, տեղեկացնում է “La Razon”-ը: 4 հանցագործներից 3-ին հաջողվել է ձերբակալել հանցագործությունից անմիջապես հետո, մեկի գտնվելու վայրն առայժմ անհայտ է:

“BBC News”-ի տվյալներով` նրանց օգնել է գտնել ականատեսներից մեկը, ով հասցրել է ֆիքսել մեքենայի համարը, որով հանցագործները փորձել են փախչել:

Հարձակման արդյունքում Վիդալը եւ ռադիոկայանի տեխնիկական սպասարկողը լուրջ այրվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հաղորդավարի բուժման եւ մարմնի ու դեմքի վերականգնման համար 40 հազար դոլար է հարկավոր: Բոլիվիայում արդեն սկսել են հավաքել անհրաժեշտ գումարը:

Հարձակման պահին Վիդալն ուղիղ եթերում խոսելիս է եղել Արգենտինայի սահմանի վրա կատարվող մաքսանենգության դեպքերի մասին: Հետաքննությունը նրա հետ կատարված դեպքը կապում է հենց այդ թեմայի հետ` հերքելով քաղաքական շարժառիթները: Սակայն Վիդալի հարազատները կարծում են, որ նրա վրա հարձակումը հենց քաղաքական ենթատեքստ ունի: Նրանց կարծիքով` դրա ետեւում կանգնած են “այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են Ֆեռնանդոյին լռեցնելով, քանի որ նա մշտապես բացահայտում է կաշառակերներին”:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ