15 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վաղաժամ սեռական կյանքը խնդիրներ է առաջացնում. սեքսոպատոլոգ

‘Ամուսնությունը հայ աղջկա ու տղայի համար նպատակահարմար չէ 17 տարեկանում, քանի որ նախ և առաջ այդ տարիքում նա դեռ դպրոցական է’,-այսօր լրագրողներին ասաց սեքսոպատոլոգ Վրեժ Շահրամանյանը: Ըստ նրա` ամուսնության համար կարևորը հոգեբանական հասունությունն է, այսինքն` ‘որքանով են նախապատրաստված հոգեբանական առումով, որքանով են պատրաստ կլրել այդ պատասխանատվությունը’:

Սակայն բժշկական առումով, ինչպես վսհատեցրեց գինեկոլոգ Գերոգի Պողոսյանը, ամուսնության տարիքը 18-ը դարձնելը արդարացված է: ‘Սեռահասուն չէ 17 տարեկան աղջիկը, նրա ոսկրային կոնքը լիովին հասունանում է 17 տարեկանից հեռու’,-նկատեց Պողսոյանը: Բացի դա 16-17 տարեկաններում հղացած աղջիկների մոտ վիժման վտանգ կա, երեխան էլ հաճախ թերզարգացած է լինում: Այս իսկ պատճառով գինեկոլոգը երեխա ունենալու ամենալավ ժամանակը 18-30 տարեկանն է համարում:

Ինչ վերաբերում է վաղաժամ սեռական կյանքին, ապա, սեքսոպատոլոգի հավաստմամբ` այն կարող է բերել մի շարք խնդիրների, ինչպես օրինակ` հիասթափության, սեռավարակների:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ