13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ներմուծված կուսաթաղանթը կարելի է օգտագործել առանց բժշկի /վիդեո/

 ՛՛Մեկ ու կես տարի առաջ Հայաստանում կար արհեստական կուսաթաղանթ վաճառող խանութ, սակայն քանի որ վաճառք չեղավ, այդ խանութը փակվեց՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը՝ անդրադառնալով վերջերս տարածված այն լուրերին, որ Հայաստան է ներմուծվել մեծ քանակությամբ արհեստական կուսաթաղանթ:

Գինեկոլոգը նշեց, որ դրանք ընդամենը թաղանթներ են, որոնք կարող են օգտագործվել առանց բժշկի միջամտության:

՛՛Մենք ուրիշ խնդիրներ ունենք: Սաղ պարերը պարել ենք, մնացել է սարի սմբո՞ւլը, այս տպավորությունն է ստեղծվում՛՛,-հավելեց գինեկոլոգը:

Սեքսոպատոլոգ Վրեժ Շահրամանյանը խորհուրդ տվեց չզբաղվել նման կեղծարարություններով՝ արհեստական կուսաթաղանթի օգտագործումը խաբկանքի միջոց համարելով:

՛՛Բժիշկներն, ովքեր դրանով զբաղվում են, օժանդակում են խաբեբայությանը, կանայք, որոնք դիմում են դրան, սկսում են իրենց կյանքը խաբեբայությունից՛՛,-նկատեց Գեորգի Պողոսյանը:

http://www.youtube.com/watch?v=QCy47PKUi-g&feature=youtu.be

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ