18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Վահան Հովհաննիսյանը կասկածների մեջ տրամաբանութոյւն չի տեսնում

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը տրամաբանություն չի տեսնում այն կասկածների մեջ, որ Արցախում ՀՅԴ-ական Արթուր Աղաբեկյանին փոխվարչապետի պաշտոնը կշնորհվի ԼՂՀ նախագահական ընտրություններում Բակո Սահակյանին ՀՅԴ-ի սատարելու շնորհիվ: Այս մասին Հովհաննիսյանը հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: ՛՛Արցախը չպետք է դիտել հայաստանյան պրիզմայով՛՛,-ընդգծեց բանախոսը:  Բացի դա Արցախը, ըստ Հովհաննիսյանի, բավական ինքնուրույն կառույց է, և այնտեղ […]

Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակը հայ գիտնականներին չհասավ

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակն այս տարի շնորհվելու է երկու գիտնականների: Այս մասին այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում ՀՀ հրավիրված ասուլիսին հայտնեց ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարիտրոսյանը: “Մրցանակն առաջին անգամ շնորհվել է 2010 թվականին: Նպատակը ակադեմիկոս Համբարձումյանի հիշատակի հավերժությունն է, բացի այդ սա հնարվորություն է տալիս ամբողջ աշխարհին ներկայացնել մեր գիտությունը: Մրցանակով նոր համագործակցության հնարավորություններ են […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ նախագահին զեկուցել է Երևանում անցկացվող “Փոխգործակցություն-2012” ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժությունների ընթացքի մասին: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարման ընթացքին եւ օրակարգային այլ խնդիրների:  

Թինա Կանդելակին` կրկին հայերի մասին

Հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակիի “Twitter”-ի եւ “Facebook”-ի էջերում կատարված գրառումները մշտապես քննարկման առարկա են դառնում: Ինչպես միշտ, նա անդրադառնում է հայտնի դեմքերին: Այս անգամ նա “հիշատակել” է Քարդաշյան քույրերին: “Քարդաշյան քույրերն ամեն ինչ ցույց տվեցին: Ձեր կարծիքով` դա նորմա՞լ է”,-գրում է Թինան  “Twitter”-ում: “Facebook”-ում Կանդելակին պատասխանում է ռուս ռադիոհաղորդավարուհի Քսենիա Լարինային, ով Թինային “խոպանչի” էր անվանել: […]

Սերժ Սարգսյանից` ձիով քայլ

“Հայտարարությունը Սաֆարովի հետ կապված շատ ճիշտ էր, ուժեղ եւ ազդեցիկ: Ես հավատում էի, որ դա շատ անկեղծ էր: Ես հույս ունեմ, որ նույն կոշտ դիրքորոշումը կլինի կոռուպցիայի եւ օլիգարխների դեմ պայքարում”,-Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններին` կապված Սաֆարովի արտահանձնման եւ կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ նրա ելույթին, որտեղ նախագահը խիստ քննադատական գնահատականներ հնչեցրեց, […]

Չգնել նրանց ձվերը

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ  սեպտեմբերի 14-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տարածված հաղորդագրությունը վերաբերում էր միայն «Լուսակերտ ՏԹՖ» ՍՊԸ-ի կողմից 08.09.12թ. և  13.09.12թ., «Արզնի Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի կողմից 10.09.12թ., «Աշտարակ ձու» ՍՊԸ-ի կողմից 29.08.12թ., 03.09.12թ. և 05.09.12թ. օրերին արտադրված խմբաքանակներին: Վերոնշյալ ընկերությունների կողմից տրված՝  Ծառայության հայտարարությունը հերքող […]

Հայաստան – Չեխիա կանանց ազգային հավաքականների ընտրական հանդիպում

Սեպտմեբերի 19-ին Հայաստանի կանանց ազգային հավաքականը կանցկացնի վերջին հանդիպումը Եվրոպայի կանանց առաջնության խմբային մրցաշարում: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մեր հավաքականը ընդունելու է Չեխիայի թիմին: Հանդիպումը կսկսվի ժամը 16:00-ին: Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վաղարշակ Ասլանյանը հրավիրել է հավաքական հետևյալ ֆուտբոլիստուհիներին՝ Դարպասապահներ Աննա Կարապետյան «Նաֆտոխիմիկ Կալուշ», Ուկրաինա Թագուհի Գրիգորյան «Երևան» Սյուզաննա Սիրեկանյան «Երևան» Պաշտպաններ […]

ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը օպերատիվ կարձագանքեն հնարավոր մարտահրավերներին. Բորդյուժա

ՀԱՊԿ-ի արագ արձագանքման ստորաբաժանումները կազմված են ՀԱՊԿ անդամ երկրների “էլիտար ստորաբաժանումներից” ու  հակաահաբեկչական լավագույն ջոկատներից, որոնք կարող են օպերատիվ կերպով արձագանքել հնարավոր մարտահրավերներին:  Այսօր  այս մասին հայտարարեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` ՀԱՊԿ-ի անդամ երկրների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովների անդամների լրագրողների հետ հանդիպման ժամանակ: “Այդ ստորաբաժանումների խնդիրն է հակամարտությունների տեղայնացումը եւ ՀԱՊԿ անդամ […]

“Սիվիլիթասի” դատական բողոքի քննումը հետաձգվեց

Այսօր` սեպտեմբերի 18-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ հետաձգեց “Սիվիլիթաս” հիմնադրամի բողոքը, որով պահանջվում է վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից  25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Նիստը հետձագվել է դատախազի և քննիչի բացակայության պատճառով: Դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 26-ին` ժամը 15:30-ին:

ՀԱՊԿ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ին ցույց տալ իր լուրջ ռազմական պոտենցիալը. “Georgia Times”

“Փոխգործակցություն – 2012”-ը հավակնում է դառնալ տարվա ամենակարեւոր ռազմական իրադարձությունը Հայաստանում”,- ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ ”Փոխգործակցություն – 2012” զորավարժություններին կատարած իր անդրադարձում գրում է “Georgia Times”-ը: Ռեսուրսը նշում է, որ “զորավարժությունները, որոնք ապշեցնում են իրենց մասշտաբներով, պոտենցիալ են ցույց տալիս ՆԱՏՕ-ին”: “ՀԱՊԿ-ն ակնհայտորեն ցանկանում է բոլորին ցույց տալ, որ լուրջ ռազմական պոտենցիալ ունի: Առաջին հերթին` ՆԱՏՕ-ին` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ