11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Ռաֆիկ Գրիգորյանն իր թիմով չի գնա /վիդեո/

Այսօր կառավարության նիստին ՀՀԿ-ական Ռաֆիկ Գրիգորյանը հաստատվեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ Ռաֆիկ Գրիգորյանի պատգամավորական գործունեության շնորհիվ նրան լավ է ճանաչում եւ հույս հայտնեց , որ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետի պաշտոնում արդյունավետ կաշխատի: Կառավարության նիստից հետո Ռաֆիկ Գրիգորյանը 3 լրատվամիջոցի հետ զրույցում դիտարկմանը, թե նա երկար ժամանակ չէր ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը, […]

Նիկոլը նորից կմտնի Սահմանադրական դատարան

 ՀՀ Սահմանադրական դատարանի հունիսի 28-ի աշխատակարգային որոշմամբ, հուլիսի 3-ին` ժամը 10-ին, կվերսկսվի 2012 թ.-ի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թ.7 ընտրատարածքից պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա գործի վարույթը: Դիմումատուն վիճարկում է  7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքներով ԱԺ պատգամավոր ընտրվելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մայիսի 11-ի որոշումը, ըստ որի, տվյալ ընտրատարածքից […]

ՀՀ եւ ԵՄ միջեւ մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրի շուրջ բանակցությունների երրորդ փուլ

Հունիսի 28-ին Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ մուտքի վիզաների դյուրացման շուրջ համաձայնագրի բանակցությունների երրորդ փուլը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը: Պատվիրակության կազմում էին արտաքին գործերի ու արդարադատության  նախարարությունների, Ոստիկանության ներկայացուցիչները: Բանակցությունների ընթացքում երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ կողմերի միջեւ արդյունավետ աշխատանքի արդյունքում առաջընթաց է գրանցվել […]

Կառավարությունը ներմուծողի ու արտահանողի համար խաղի նույն կանոնները սահմանեց

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը հաստատել է ՛՛Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ՛՛ դասակարգիչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման արտոնագրման կարգը, արտոնագիր ստանալու հայտի եւ արտոնագրի ձեւերը, հաջորդ որոշմամբ սահմանվել նշված ապրանքի ներմուծման արտոնագրման պետական կառավարման մարմինները` ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունները։ Այս առնչությամբ ՀՀ […]

Հայաստանը մասնակցելու է ՛՛Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա՛՛ համաշխարհային ցուցահանդեսին

՛՛Կենդանի օվկիանոսը և մերձակա տարածքները, միջոցների բազմազանությունն ու դրանց արդյունավետ օգտագործումը՛՛ ցուցահանդեսին մասնակցելու` 2011 թ. տարեվերջին ընդունած որոշման փոփոխությամբ գործադիրն ավելի մեծ հնարավորություն է ստեղծել ազգային օպերատորի` Զարգացման հայկական գործակալության համար։ Որոշմամբ ձեռնարկված միջոցների շնորհիվ կապահովվի Հայաստանի պատշաճ մասնակցությունը ցուցահանդեսին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ Հայաստանի պատվիրակությունը բավական հաջող է մասնակցել էքսպոյին, ինչը, ցավոք, չի լուսաբանվել։ […]

Բարձր ինքնագնահատականը՝ ընտանեկան բռնություններից խուսափելու դեղատոմս

Յուրաքանչյուր 3 հայ կանանցից մեկն ընտանիքում բռնության է ենթարկվում: Այսօր լրագրողների հետ զրույցում հոգեբան Մարիամ Մեհրաբյանը նշեց, որ հայ կանայք հիմնականում համակերպվում են երեւույթի հետ եւ իրենց դիմելիս խնդրում են փրկել ընտանիքը:՛՛Հայ կինը հանուն երեխաների ստիպված համակերպվում է ծեծին ու ջարդին: Նա ազատ չէ ոչ իրավունքի, ոչ հոգեբանական տեսանկյունից՛՛,- նշեց հոգեբանը: Իսկ ընտանիքը փրկելու տեսանկյունից խնդիրը […]

Մարզպետը նշանակվեց, ռեկտորն էլ հաստատվեց

ՀՀ կառավարությունը փոխել է Կոտայքի մարզի Քանաքեռավանի, Գեղարքունիքի մարզի Դարանակի գյուղական համայնքների հողերի մի մասի նպատակային նշանակությունը` փոքր հիդրոէլեկտրակայանների և օժանդակ կառույցների շինարարարության համար։ Կառավարության որոշմամբ Երևանի «Մեդիսար», «Յունիքիմ» և «Թագ Հեմ», Արարատի մարզի Զորակ գյուղի «Քրաուն քեմիքըլ» ՍՊԸ-ներին երեք տարի գործողության ժամկետով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ կառավարության սահմանած պրեկուրսորների արտահանման, ներմուծման […]

Թուրքիան զրահատեխնիկա է ուղարկում սիրիական սահման

Չնայած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավաստիացումներին, որ Անկարան կտրուկ քայլեր չի ձեռնարկի Սիրիայի դեմ` հունիսի 22-ին թուրքական ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով, բայց թուրքական իշխանությունները կարծես թե չեն բացառում ռազմական հակամարտությունը սիրիացիների հետ, հաղորդում է “Комсомольская правда”-ն: Նախօրեին պարզվել է, որ Սիրիայի հետ սահման են ուղարկվել թուրքական զրահատեխնիկա եւ հակաօդային պաշտպանության միջոցներ: Անկարայում […]

Հայաստանը պաշտոնապես ստանձնել է Բոլոնիայի քարտուղարությունը

2015 թվականին Երեւանում կայանալիք Բոլոնիայի նախարարական գագաթաժողովին ընդառաջ այսօր պաշտոնապես Հայաստանին է հանձնվել  Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի /ԲԳՀԽ/ քարտուղարությունը: Պաշտոնական արարողությանը մասնակցել են ԲԳՀԽ համանախագահներ՝ Կիպրոսի եւ Բոսնիա-Հերցեգովինայի, ինչպես նաեւ  Բոլոնիայի քարտուղարությունը հանձնող Ռումինիայի ներկայացուցիչներ, կրթության ոլորտի պատասխանատուներ: Հանդիպման մասնակիցներին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի անունից ողջունել է նախարարի տեղակալ Կ. Հարությունյանը: Տիկին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ