16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Անգելա Մերկելը գրավել է Պուտինի տեղը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 3-րդ տեղն է զբաղեցրել մոլորակի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում` ըստ “Forbes”-ի: Բացի նրանից ցանկում եւս 70 անուններ կան:

Արդեն 2-րդ տարին է, որ ցանկը գլխավորում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, իսկ 2-րդ պատվավոր տեղն այս տարի զբաղեցնում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով նախորդ տարվա համեմատությամբ դիրքերը բարելավել է 2 հորիզոնականով` եվրագոտու ճգնաժամի պայմաններում վարած իր տնտեսական քաղաքականության շնորհիվ: Ինչի շնորհիվ էլ նա “գրավել” է Պուտինի տեղը, ով նախորդ տարի 2-րդ հորիզոնականում էր:

Առաջին հնգյակում են հայտնվել նաեւ “Microsoft”-ի հիմնադիր Բիլ Գեյթսը եւ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եւս հայտնվել է ազդեցիկ մարդկանց ցանկում, սակայն նախորդ տարվա 59-րդ տեղից նա տեղափոխվել է 61-րդ հորիզոնական:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ