Մարդասպանը վերացրել է հանցանշանները նախքան հանցագործությունը

Ամերիկյան Քոնեքթիքուտ նահանգի ոստիկանությունն ստուգել է մարդասպան Ադամ Լանզայի համակարգիչը:Վերջինս 20 աշակերտ էր սպանել Նյութաուն քաղաքի “Սենդի Հուք” դպրոցում: Քննիչներին առայժմ չի հաջողվել որեւէ բան պարզել, քանի որ համակարգչի հիշողություն պարունակող կոշտ սկավառակը չափազանց վնասված է եղել: Ոստիկանները ենթադրում են, որ Ադամը միտումնավոր է դա արել, քանի որ այն վնասված է եղել մուրճով կամ նմանատիպ […]