16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

”Կարող եմ հստակ ասել, որ իմ տղային սպանողը եղել է Մարտին Ջհանգիրյանը”

”Մենք դարձել ենք փաստաբան, իրավաբան, քննիչ, մեր երեխաների գործերը արդեն 5-6 տարի դատարաններում է և մինչ օրս  վերջնական պատասխան մենք չենք ստացել”:  Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասացին բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: Նրանցից յուրաքանչյուրը մեկ անգամ ևս ներկայացրեց որդիների մահվան հանգամանքների վերաբերյալ տվյալները:   Բանակում մահացած Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, հստակ գիտի, […]

Բժշկական քոլեջի մոտից առեւանգել են Զարուհուն

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի`Կորյուն Գ.-ի և Քաջիկ Մ.-ի:   Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, 02.05.2012 թ. Կորյունի համար ամուսնության նպատակով անչափահաս Զարուհի Մ.-ին առևանգելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով, նույն օրը Երևան քաղաքի Էրեբունի բժշկական քոլեջի 3-րդ մասնաշենքի դիմացից բռնություն գործադրելու […]

Սերժ Սարգսյանը կարեւորել է դիտորդների մասնագիտական գործունեությունը

Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Տալյավինիի հետ: Սերժ Սարգսյանը կարևորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը՝ որպես առաջին հերթին մասնագիտական գործունեություն, որի նպատակը փաստերի հիման վրա ընտրական գործընթացների մասին մասնագիտական եզրակացություն անելն է և առաքելությանը մաղթել է հաջողություններ: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավին […]

Երևանի մամուլի ակումբը կոչ է անում

Երևանի մամուլի ակումբը հայտարարություն է տարածել, որով բանավեճի կոչ է անում: ”Մեր հանրությունում բավականին տարածված է այն կարծիքը, որ ներկայիս ընտրարշավը մրցակցային ու բովանդակային չէ, որ նախագահի հնարավոր թեկնածուների ծրագրերի ու դիրքորոշումների քննարկումն էապես ուշացել է այն պատճառով, որ գրեթե մինչեւ վերջին պահն անորոշ էր, թե Ազգային ժողովում ՀՀԿ-ից հետո առավել մեծ ներկայացվածություն ունեցող խորհրդարանական […]

ՀՀԿ երիտասարդներինը

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության (ԵԿ) անդամների ներկայացրած ծրագիրը հաղթանակի է արժանացել ՙԿոնրադ Ադենաուեր՚ գերմանական քաղաքական հիմնադրամի կողմից։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներ Լիլիթ Բեգլարյանը, Աննա Օհանյանը և Սուրեն Պետրոսյանը հունվարի 20-23-ը Թբիլիսիում մասնակցել են ՙԿոնրադ Ադենաուեր՚ գերմանական քաղաքական հիմնադրամի ՙՔաղաքական տրանսֆորմացիա՚ խորագրով ձմեռային դպրոցին։ Երիտասարդական այս հավաքին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի 5 քաղաքական […]

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը բարձր է գնահատել առաքելության համար ստեղծված պայմանները

Հունվարի 25-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելության անդամներին՝ ԱՊՀ գործադիր քարտուղարի տեղակալ Վլադիմիր Գարկունի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարեւորեց ԱՊՀ դիտորդական առաքելության գործունեությունը եւ շնորհակալություն հայտնեց հերթական անգամ Հայաստանում ընտրական գործընթացներին ուշադրությամբ հետեւելու համար: Վլադիմիր Գարկունը բարձր գնահատեց դիտորդական առաքելությունների իրականացման համար ստեղծված պայմանները եւ […]

Շակիրայի 2 օրական որդին հայտնվել է համացանցում /ֆոտո/

“Բարսելոնայի” ֆուտբոլիստ ժերար Պիկեն համացանցի միջոցով երկրպագուներին է ցուցադրել 2 օրական որդու` Միլանի լուսանկարը: Երջանիկ հայրիկը նորածին որդուն լուսանակրել է սպորտային անվանական կոշիկներով: “Ինտերնացիոնալ զույգ” Շակիրայի եւ ժերար Պիկեի որդին լույս աշխարհ եկավ հունվարի 22-ին Բարսելոնայում: Հենց նույն օրը հայտնի ծնողները բացատրեցին երկրպագուներին երեխայի անվան ընտրությունը:  Միլան (շեշտն առաջին վանկի վրա) սլավոներեն նշանակում է “սիրելի”, […]

Դերասանի հարցազրույցի ու մատի նակոլկայի մակարդակը իրար բռնում են. Սաֆարյանը Նժդեհի դերակատարին

”Ժառանգություն” ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը Ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանություն է տվել դերասան Արտաշես Ալեքսանյանի քննադատություններին: ”Կարդացի Գարեգին Նժդեհի դերակատարի հարցազրույցն ու փշաքաղվեցի….Ցավում եմ, բայց, իսկը` սերիալի դերասան: Դերասանից նման գռեհիկ պահվածք չէի սպասում”,-գրել է նախկին պատգամավորն ու շարունակել. ”Չեմ հավատում, որ նման ներքնաշխարհով մարդը կարողանա դերը լավ խաղալ… Այ, խուլիգանի դեր, միգուցե, լավ խաղա: Ֆիլմը չեմ […]

”Ազատ դեմոկրատները” ոչ մեկին չի սատարելու

”Ազատ դեմոկրատներ” կուսակցություն լրատվական ծառայությունից հայտնում են` ”Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչությունը, հավատարիմ մնալով 2012թ. դեկտեմբերի 29-ի կուսակցության վարչության հայտարարությանը (http://www.fdp.am/?p=566) և քննարկելով փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններին առաջադրված ընդդիմադիր թեկնածուների ծրագրերը, մոտեցումներն ու նպատակները, արձանագրում է,  որ նրանցից որևէ մեկը բավարար չափով չեն արտահայտում և համահունչ չեն Ազատ դեմոկրատներ կուսակցության առաջ քաշած մոտեցումներին և […]

”Ալեքս Գրիգ”-ի օղիները բռնագանձված են

”Ալեքս Գրիգ” ընկերության կողմից արտադրվող եւ իրացվող կեղծ օղիների բոլոր խմբաքանակները ամբողջությամբ բռնագանձված են, առգրավվել են խանութներից, վերացվել և այրվել են բոլոր այն ռեսուրսները, որոնցով իրականացվում էր արտադրությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը: Ըստ Միհրան Պողոսյանի` ԴԱՀԿ-ն 4 ամիս շարունակ ուսումնասիրություններ  է իրականացրել  բոլոր խանութներում , որպեսզի  օղիները  շրջանառությունից դուրս բերվեն ”Ես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ