08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Ի՞նչն է Սերժ Սարգսյանին հունից հանում

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հունվարի 31-ին քարոզարշավի 11-րդ օրը շարունակեց Կոտայքի մարզում: Առաջինը թեկնածուն եղավ Եղվարդ քաղաքում:

Սերժ Սարգսյանի խոսքով` նրա համար եւ չափազանց հեշտ է, եւ դժվար այսօր ներկայանալ, քանի որ տարիներ շարունակ աշխատել է եւ ուրիշների նման կեղծ խոստումներ չի տվել: “Ես ազնիվ եմ աշխատել, ազնիվ եմ եղել իմ վարքով բոլորիդ առաջ”,-ասաց Սերժ Սարգսյանը, հավելելով, որ երբ այցելում է մարզեր, եւ հպարտություն է զգում, եւ խոր հիասթափություն: Դատարկվող գյուղերի պատկերը հունից հանում է Սերժ Սարգսյանին: Հիասթափվում է, երբ տեսնում է տների փակ ժանգոտված կողպեքները:

Գործող նախագահը չի կարողանում սառնասրտորեն նայել դատարկվող գյուղերին, այն գյուղերին, որոնց համար “մեր ընկերերը արյուն են թափել”: Գյուղի տարեցներին նա առաջարկում է, որ Հայաստանում մնացած իրենց զավակներին հորդորեն` ուրիշ տեղ բախտ չորոնել եւ 2-րդը ասում է, որ իրենց բարեկամներին, որոնք դրսում են, հետ կանչեն, որ նրանք աշխատեն մեզ համար, մեր երկրում:

Սերժ Սարգսյանը խոսեց ապահով Հայաստանի ծրագրի մասին` մասնավորապես անդրադառնալով գյուղատնտեսական ոլորտի խնդիրներին եւ պատասխանեց ընտրողների հարցերին: Նախագահի թեկնածուն խնդրեց հավաքավածներին փետրվարի 18-ի ընտրություններին լուրջ վերբերվեն, քանի որ Հայաստանին պետք չեն կեղծ ընտրություններ:

“Ես միշտ ասել եւ ասում եմ` ավելորդ տոկոսներ պետք չեն: Թող դրանք լինեն 7, 10, 11, բայց մարդ արտահայտի իր կամքը: Հավատացեք ինձ, օրենքով ընտրված նախագահի լեզուն միշտ երկար է լինում”,-եզրափակեց Սերժ Սրագսյանը

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ