Առաջին անգամ ֆինանսական միջոցներ են հատկացվում արդյունաբերությանը. վարչապետ
Հիմք ընդունելով ”ՀՀ 2013 թ. պետբյուջեի մասին” ՀՀ օրենքը և արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով գործադիրը հաստատել է այդ միջոցառումների 2013 թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ցանկը։ ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների հիմնական նպատակն է երկարաժամկետ հեռանկարում տնտեսական աճի նոր շարժիչ ուժերի ձևավորումը։ Միջոցառումների իրականացման պետական […]





































