“Օսկարի” արձանիկները գտան իրենց տերերին /վիդեո/
Լոս Անջելեսում կայացավ Ամերիկյան կինոակադեմիայի “Օսկար“-ի 85-րդ մրցանակաբաշխությունը: Պատվավոր մրցանակներն ստացել են 24 անվանակարգերում ներկայացված թեկնածուները:Կինոաշխարհի կարեւորագույն հանդիսությունը վարել է ամերիկացի սցենարիստ, կինոռեժիսոր, անիմատոր եւ պրոդյուսեր Սեթ Մաքֆարլեյնը:
Գլխավոր դերի համար հիմնական մրցանակներն ստացել են դերասան Դենիել Դեյ Լյուիսը` “Լինքոլն” ֆիլմում իր դերակատարման համար, ով միակ դերասանն է, որը 3 “Օսկար” է ստացել տղամարդու լավագույն դերի համար, ինչպես անեւ Ջենիֆեր Լոուրենսը` “Իմ ընկերը խելագար է” ֆիլմում իր դերակատարման ահմար: Դերասանուհու համար սա առաջին “Օսկարն” է: հատկանշական է, որ այս տարի կանացի լավագույն դերի անվանակարգում պայքարում էին ամենատարեց եւ ամենաերիտասարդ դերասանուհիները:
2-րդ պլանի տղամարդու լավագույն դերի համար մրցանակ է ստացել ավստրիացի դերասան Քրիստոֆ Վալցը “Ազտագրված Ջանգո” ֆիլմում իր դերակատարման համար: 2-րդ պլանի կանացի լավագույն դերակատարման համար մրցանակ է ստացել Էն Հեթըուեյը` “Մերժվածները” ֆիլմում դերակատարման համար: Նշենք, որ այս ֆիլմում նկարահանվելու համար Հեթուեյն ստիպված էր նիհարել եւ կտրել երկար, շքեղ վարսերը:
Օտար լեզվով լավագույն ֆիլմ անվանակարգում մրցանակ է ստացել Միխայիլ Հանեկեի “Սեր” ֆիլմը, որն արդեն հասցրել է հավաքել բոլոր հնարավոր մրցանակները: Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Էնգ Լին` “Պի կյանք” ֆիլմի համար: Սա նրա 2-րդ “Օսկարն” է, առաջինը 2005-ին էր` “Սապատավոր լեռը” ֆիլմի համար:
Երեկոյի ամենասպասված իրադարձությունը լավագույն ֆիլմի մրցանակի հանձնումն էր: Նախորդ տարվա ամենանշանակալի իրադարձությունը կինոքննադատները համարել են Բեն Աֆլեքի “Արգո” գործողություն” ֆիլմը` Թեհրանում փրկարարական գործողության մասին:
Ամերիկյան կինոաակադեմիան կազմված է ձայնի իրավունք ունեցող ավելի քան 5 հազար անդամներից, որոնք 16 ճյուղեր են ներկայացնում: Յուրաքանչյուր բաժին քվեարկում է իր կատեգորիայում: Ակադեմիայի անդամները միասին քվեարկում են միայն մեկ` լավագույն ֆիլմի անվանակարգում:
“Օսկարի” առաջին մրցանակաբաշխությունը կայացել է 1929-ին: