13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Ստամբուլում կայացել է Անդրեի եւ Սիբիլի համատեղ համերգը /վիդեո/

Հունվարի 21-ին Ստամբուլի համերգասրահներից մեկում տեղի է ունեցել երգիչ Անդրեի եւ ստամբուլաբնակ հայ երգչուհի Սիբիլի համատեղ մենահամերգը: 1800 տեղանոց դահլիճը լեցուն է եղել ստամբուլաբնակ հայերով:  2.5  ժամ տեւած համերգը, որի ընթացքում Անդրեն եւ Սիբիլը 23 երգ են կատարել, նվիրված է եղել Ֆերգյուղի Սբ. Վարդանանց եկեղեցու հիմնադրման 150-ամյակին, ինչպես նաեւ հայկական Մերամեթջյան դպրոցի 100-ամյակին:

Հայ զինվորները նվաճել են արծաթե եւ բրոնզե մեդալներ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 31-ին ընդունել է Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե եւ բրոնզե մեդալակիրներ, ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողներ 56 կգ քաշային Արամ Ավագյանին եւ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանին: Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել բռնցքամարտիկ-զինծառայողներին Հայաստանի ու հայկական բանակի պատիվը բարձր պահելու եւ ծառայության ընթացքում մարզական հաջողություններ գրանցելու […]

Արթուր Բաղդասարյանը խորհուրդ է տալիս ադրբեջանցիներին չխցկվել այնտեղ, որտեղ նրանց չեն սպասում

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մեկնաբանել է պաշտոնական Բաքվի նյարդային արձագանքը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի Հայաստան կատարած այցի ու Երևանում հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ: “Հայաստանի Հանրապետությունը սուվերեն պետություն է, որը ՀԱՊԿ-ի ակտիվ անդամներից է, և թե ում հետ համագործակցության ինչ ձևաչափ կորոշի` մեր երկրի ներքին գործն է: Լավ կլինի, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները չխցկվեն […]

Տեսաուղերձ նախագահի թեկնածուներին-4 /վիդեո/

“Ընտրողները` ՀՀ նախագահի թեկնածուներին” խորագրով` “Շիրակ կենտրոնի” կողմից պատրաստած տեսաուղերձների շարքից ներկայացնում ենք չորրորդ տեսանյութը: Ներկայացվող տեսանյութում վագոն-տնակներում ապրող մի խումբ գյումրեցիներ իրենց հուզող խնդիրներով և սպասելիքներով դիմում են առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված ՀՀ նախագահի թեկնածուներին և Հայաստանի հաջորդ նախագահին` իրենց կողմից բարձրացրած խնդիրների լուծման ակնկալիքով:

“Դուրս արի ներքին խռովքից”. Րաֆֆին պատասխանեց Արման Մելիքյանին

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյաննանդրադարձել է ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի այն դիտարկմանը, թե  “եռանախագահության” թեկնածուները` Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Պարույր Հայրիկյանը, “գուրգուրված են նախագահ Սերժ Սարգսյանի կողմից” եւ առավել մրցունակ են վերջինիս համար: Նա նախ լրագրողների միջոցով ողջունել է Արման Մելիքյանին, ապա ասել, որ դա իրականությանը չի համապատասխանում եւ Արման Մելիքյանն էլ գիտի, որ դա […]

Ռիհաննան հղի՞ է

Վերջին օրերին արեւմտյան շոու-բիզնեսի ամենաքննարկվող լուրերից մեկը բարբադոսյան գեղեցկուհի Ռիհաննայի հղիության քննարկումն է: Բարձրացված աղմուկի մեղավորը նրա սիրելի Քրիս Բրաունն է: Բանն այն է, որ իր թվիթերյան բլոգում նա տեղադրել է մի լուսանկար սպորտային շապիկով, որի վրա գրված է. “դու հայրիկ ես”, ինչն էլ երկրպագուներն ընկալել են որպես առաջիկայում կայանալիք իրադարձության ակնարկ: Իմիջիայլոց, Բրաունի պոտենցիալ […]

Իմ ժպիտը թուլություն չհամարեք. Ր. Հովհաննիսյան

Կոտայքի մարզ կատարած այցելության հաջորդ կանգառը ՀՀ նախագահի թեկնածու, Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համար Բյուրեղավանն է: Քաղաքի Արվեստի դպրոցի մոտ ընտրողների հետ հանդիպմանը նա նախ խոսքը տվեց Զարուհի Փոստանջյանին: Վերջինս հայտարարեց. “Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստակամություն է հայտնել առաջնորդել մեզ, մենք բոլորս զինվորագրված ենք”: Հավաքվածներին թեկնածուն կոչ արեց հաղթել սեփական վախը, ներսի ստրուկին: “Մենք գնում ենք, բարեւում ենք […]

Մի անհայտ էլ` ակնհայտ. “Հայազն”

Հայաստանի 6 տասնյակը հատող կուսակցական բազմությանն ավելացավ եւս մեկը: Հունվարի 31-ին, Երևանում,Անի Պլազա հյուրանոցի Անի սրահում տեղի ունեցավ “Հայազն” կուսակցության հիմնադիր համագումարը : Նախ ընդունվեց կուսակցության կանոնադրությունը, որը մշակվել ու ձևակերպվել էր Ծաղակաձորում կուսակցության կայացած եռօրյա հավաքի ժամանակ:  Համագումարը նախագահում էր Արմեն Հովհաննիսյանը,քարտուղար` Աշոտ Գրիգորյան:Հաշվիչ հանձնախմբի նախագահ ընտրվեց Հովհաննես Նալբանդյանը,անդամներ` Կարեն Մեժլումյանը,Արսեն Սարգսյանը: Ելույթներով հանդես […]

Աստվածաբանական երկխոսություն

Հունվարի 22-27-ը Վատիկանում տեղի ունեցավ Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների միջև պաշտոնական աստվածաբանական երկխոսության միջազգային հանձնախմբի 10-րդ հանդիպումը: Հանդիպման օրակարգում էր մինչև 5-րդ դարը Եկեղեցիների միջև հարաբերությունների մասին միասնական փաստաթղթի պատրաստումը: Աստվածաբանական երկխոսության ներկայացուցիչները հանդիպեցին նաև Նորին Սրբություն Բենեդիկտոս ԺԶ Պապի հետ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ժողովին […]

Դադարեցնել անհեթեթ ցուցադրությունը` մշակույթի նախարարին

“Պատմական հուշարձանների պահպանություն” քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը  Անցած տարի կառավարության 1169-Ա որոշմամբ Երևան տեղափոխվեցին թվով 53 հուշարձաններ՝ “ցուցահանդես կազմակերպելու նպատակով”: Շատերը գուցե մոռացել են այդ մասին, սակայն մենք՝ “Պատմական հուշարձանների պահպանություն” քաղաքացիական նախաձեռնության անդամներս, դեռ հիշում ենք ու պայքարելու ենք , որ այդ չարաբաստիկ, հակաազգային ու օրեքների կոպտագույն խախտումներով ցուցահանդեսը չկայանա: Ինչպես հայտնվել է ավելի վաղ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված