Սիրիայում հերթական հայն է վիրավորվել
Փետրվարի 17-ին Հալեպում դիպուկահարի կրակոցից հայ է վիրավորվել, հաղորդում են հայկական լրատվամիջոցները: Տուժողի անունը, ազգանունը եւ տարիքը չի հաղորդվում: Դեպքի վայրից նրան տեղափոխել են հիվանդանոց եւ վիրահատել: Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Հալեպում հայ էր զոհվել:





































