04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ընտրական գրավի պահանջը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը

Այսօր ՀՀ սահմանադրական դատարանը քննեց Նարինե Մկրտչյանի դիմումի հիման վրա`  ընտրական գրավի ինստիտուտի ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը: ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն՝ Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցման պարտադիր պայման է հանդիսանում նվազագույն աշխատավարձի 8 000-ապատիկի չափով ընտրական գրավի վճարումը:

Ըստ դիմողի՝ ընտրական գրավը հանդիսանում է Սահմանադրությամբ չնախատեսված գույքային ցենզ, որը խտրական մոտեցում է կիրառում հնարավոր թեկնածուների միջև, ուստի հակասում է Սահմանադրությանը, մասնավորապես՝ 50-րդ հոդվածին:

Որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովը հարցի հետ կապված բացատրությունում նշել  է, որ Սահմանադրությունը բաղկացած չէ միայն մեկ հոդվածից, և  Սահմանադրության 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՙՀանրապետության Նախագահն ընտրվում է Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով՚:

Պատասխանող կողմը պարզաբանել  է, որ ընտրական գրավի սահմանումը հետապնդում է օրինական նպատակ, այն է՝ բարձրացնել հնարավոր թեկնածուների պատասխանատվությունը ընտրությունների նկատմամբ, բացառել կամ նվազագույնի հասցնել ընտրություններին ձևական, ոչ իրական թեկնածուների մասնակցությունը և կանխել ընտրական իրավունքի չարաշահումը:

 

ՀՀ սահմանադրական դատարանը որոշեց, որ ընտրական գրավի ինստիտուտը իրավաչափ է և համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, իսկ դիմողի փաստարկները ակնհայտ անհիմն են:     

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ