՛՛Ո՞ւմ ես դու ծառայում, Մազմանյան, որ դասեր ես տալիս Հախվերդյանին՛՛
՛՛Մտավորականը պետք է ասի՝ թողեք գնացեք, մենք չենք ուզում ձեզ իշխանություններ, մտավորականությունը պետք է լինի այնտեղ, որտեղ կարողանա ստիպել հարգել իր ընտրական իրավունքը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրող Վահրամ Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում շատ մտավորականներ կան, սակայն նրանք չեն կարողանում իրենց գործունեությունը ծավալել ֆինանսական խնդիրների պատճառով: Մարտիրոսյանին մտահոգում է նաև այն, որ հասարակությունը չի կարողանում տարբերակել մտավորական և կեղծ մտավորական հասկացությունները:
Ասուլիսին ներկա կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն իր հերթին անդրադարձավ Թատերական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի՝ Ռուբեն Հախվերդյանին ուղղված դիտողություններին.
՛՛ Նա Հախվերդյանին բարոյական դասեր է տալիս: Ում ես դու ծառայում, դու վաճառվում ես թե չէ, նախ պետք է սա հասկանալ, ապա հայտարարություն անել՛՛:
Հիշեցնենք, Ռուբեն Հախվերդյանի շուրջ քննարկումները կապված են նրա հայտարարության հետ, որ ընտրությունները կեղծված են եղել, իսկ Սերժ Սարգսյանն էլ ադրբեջանական գավառից է, ինչը դուր չէր եկել Արմեն Մազմանյանին: Վերջինս հայտարարել էր, որ Հախվերդյանը տեղ չունի այս հողում: