23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Գետամեջի” սառեցված հավերը` սալմոնելայի մանրէակիր

Սննդի անվտանգության ծառայությունից տեղեկացնում են, որ “ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ” ՍՊԸ-ում (շուկայում առավել հայտնի որպես “Գետամեջ”) դիտարկման արդյունքների հիման վրա իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ պատրաստի արտադրանքի մակնշումը կատարվում է թերի, արտադրամասի սանիտարական վիճակը անբավարար է, աշխատակիցները չունեն համապատասխան արտահագուստ, արտադրանքի տեղափոխման համար նախատեսված բեռնարկղերը կեղտոտ են, արտադրական տարածքը չուներ օդափոխության բավարար համակարգ, արտադրատարածքները և արտադրանքի պահման սառնարաններն ու պահեստային մասը ապահովված չեն ջերմային ռեժիմի վերահսկման սարքավորումներով:

Մսամթերքի մորթի և վերամշակման արտադրամասում աշխատող 47 աշխատակիցները չեն անցել պարբերական բժշկական զննություն: Ինչպես նաև “ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ” ՍՊԸ-ի արտադրական պահեստներից նմուշառված “սառեցված հավ” արտադրանքի լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է սալմոնելա տեսակի մանրէ:

Վերոգրյալի հիման վրա սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, պահպանելով ՀՀ օրենսդրության պահանջները, որոշել է՝

Արգելել “ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ” ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը

Արտադրանքը դուրս հանել շրջանառությունից

Տեղեկացնել սպառողներին այդ մասին և սպառողներից հետ վերցնել արտադրանքը

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ