Տարոն Մարգարյանին
Հարգելի պարոն քաղաքապետ,
Փաստելով Երևան քաղաքի կանաչ, հատկապես, ծառապատ տարածքների սակավությունը և, հաշվի առնելով, ծառատունկի համար բարենպաստ եղանակային պայմանները՝ խնդրում ենք Երևան քաղաքում մեզ տրամադրել 1300 քառ/մ տարածք՝ 50 հատ սոսի տեսակի ծառ (6 x 6 յուրաքանչյուր ծառի համար) տնկելու համար:
Կարծում ենք, որ քաղաքապետարանն ավելի ճշգրիտ կարող է ասել, թե քաղաքի առավելապես որ հատվածը նման պուրակի կարիք ունի և ապահովված է արդյոք ոռոգման համակարգով:
Մեր կողմից առաջարկում ենք ընտրություն կատարել հետևյալ տարածքներից որևէ մեկում.
Օղակաձև զբոսայգի
Նորք-Մարաշի լանջը (կունենա նաև հողապաշտպան նշանակություն)
“Ֆիրդուսի” շուկայի հետևի մասը (որը պետք է ազատվի աղբից)
Մոնումենտի լանջը (կունենա նաև հողապաշտպան նշանակություն)
Էրեբունի թանգարանի մոտ Խ. Դաշտենցի փողոցի հարևանությամբ (հետագայում ծառերի քանակը ավելացնելու դեպքում կծառայի որպես սանիտարական գոտի):
Նախաձեռնող խումբը պատրաստ է իր վրա վերցնել տնկիների տրամադրումը, տարածքի նախնական բարեկարգումը, ծառերի տնկումը, ինչպես նաև հետագա խնամքը, մասնավորապես՝ պարբերաբար ջրելը: Ցանկալի է օժանդակություն տնկիների համար փոսեր փորելու աշխատանքներում:
Ակնկալում ենք սեղմ ժամկետներում ստանալ Ձեր դրական պատասխանը:
Հարգանքներով`
Համայկական Բնապահպանական Ճակատ
Ֆեյսբուքյան խումբ` https://www.facebook.com/groups/armecofront/