15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Արամ Զավենիչը չի կանգնի Րաֆֆու հարթակում /վիդեո/

“Հանրապետություն” կուսակցության անդամները իրենց ցանկությամբ մասնակցել են “Ժառանգության” հանրահավաքին, որը բարոյական է եւ ճիշտ է:  Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյնաը: “Ես կյանքում առաջին անգամ անլուրջ բան արեցի` չհավատացի հայ ժողովրդին: Բայց ես հպարտ եմ, որ սխալվեցի: Րաֆֆի Հովհաննիսյանը հավատաց, ժողովուրդն էլ իրեն հավատաց: Կարծում եմ` ինքը փորձառու քաղաքական գործիչ է, […]

Ինչու են ձեւացնում, թե օրգազմ են ապրում

Սեքսոլոգները բազմիցս խոսել են այն մասին, որ տղամարդիկ եւս լավ դերասաններ են անկողնում: Եվ չնայած նրան, որ կանայք ավելի շատ են ձեւացնում, թե օրգազմ են ապրում, խաբելու պատճառները 2 սեռերի մոտ էլ նույնն են:  Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կանանց 68, իսկ տղամարդկանց` 28 տոկոսը ձեւացնում է, թե օրգազմ է ապրում: Հարցման մասնակիցները խոստովանել են, […]

Ամոթ , շատ ամոթ. Գրետա մայրիկը կիսվեց

Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը` տիկին Գրետան այսօր` մարտի 5-ին,  Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը լրագրողների հետ կիսվեց իր դարդ ու ցավով: Տիկին Գրետայի խոսքով, մենք այժմ անկախ չենք, ու Վազգենի զինակից զոհված տղաները այսպիսի Հայաստան չէին ուզում տեսնել: “Ես ամեն տարի սրտի ցավով եմ լսում, որ էսքան մարդ լքել է երկիրը: “Ամոթ ,շատ ամոթ ,ով ուզում […]

Բարեւը քիչ է. պիտի որպիսություն հարցնել /վիդեո/

Այսօր ”Ազատության” հրապարակում ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին էր մասնակցում էր նախագահի նախկին թեկնածու, Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Տարոն Աբրահամյանը: Վերջինս Henaran.am-ին պատմեց, որ ինքը Հովհաննիսյանի աջակիցը չէ, իրեն հրավիրել են: Եկել է, որ տեսնի, թե ինչ է կատարվում: ”Ինձ խնդրել են գալ և այստեղ լինել, ես էլ ուզում էի ծանոթանալ այստեղ […]

Րաֆֆու հեռանալուց հետո քեֆ-ուրախություն /ֆոտո, վիդեո/

Այսօր ”Ազատության” հրապարակում կայացավ ”Ժառանգության” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը, որն ի դեպ, սակավամարդ էր: Հանրահավաքից հետո, երբ հեռացավ Րաֆֆի Հովհաննիսյանը, տատիկները սկսեցին պարել: Դիտեք` տեսանյութը 

Ովքեր են Վազգենի տեղում /վիդեո/

Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր` Արմենի խոսքով, Վազգենը չէր սիրում իր ծննդյան օրը նշել: “Կնշեր, կհիշեր բոլորինը, բայց ոչ իրենը, այդ  տեսակ մարդ էր”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Արմեն Սարգսյանը չի գտնում, որ այսօր Վազգենի տեղը դատարկ է: “Այսքան մարդ կա, լիքը սանիկներ ունի, եւ նրանք յուրաքնաչոյւրը Վազգեն Սարգսյան են”,-ասաց նա: Մանրամասները` տեսանյութում: 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը շնորհավորել է ՀՀ նախագահին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` վերընտրվելու կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է. “Հարգելի նախագահ Սարգսյան Շնորհավորում եմ Հայաստանի հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրման կապակցությամբ: Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործում: Միջազգային դիտորդները ընդհանուր առմամբ  ընտրությունները գնահատում են որպես լավ կազմակերպված եւ հիմնարար ազատություններին […]

Սոֆին կասկածում է` ինչ սպասել “Եվրատեսիլից”

Երգչուհի Սոֆի Մխեյանը Henaran.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ ”Եվրատեսիլ 2013”-ի լավագույն չորս երգերից միայն հաղթած ”Lonely Planet” երգին է ծանոթ: ”Պետք է խոստովանեմ, որ մյուսները չեմ լսել, հաղթած երգն եմ լսել հաջորդ օրը: Դժվար է պատկերացնել` արդյոք համապատասխանում է ”Եվրատեսիլի” չափանիշներին, քանի որ այդ չափանիշներն անընդհատ փոփոխվում են: Մի անգամ կարող է մի այնպիսի երգ […]

Ո՞վ է Վազգենին շատ սիրում. հարազատ եղբայրը թե՞ Սեյրան Օհանյանը /վիդեո/

“Հանրապետություն” կուսակցության նախագահ, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը չի  տեղեկացել,  թե իշխանությունից Վազգենի ծննդյան օրը` ո՞վ է եկել եղբոր շիրիմին եւ շնորհավորել: “Գիտեք, ես ընդդիմություն եմ, իշխանությունն էլ էր այստեղ: Տեսա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:  Ու շատ մեծ հարցական է` ո՞վ է Վազգենին ավելի շատ սիրում. ե՞ս, թե՞ Սեյրան Օհանյանը: Մարդիկ հիշում են միշտ […]

Առողջապահության նախարարն այցելեց Պարույր Հայրիկյանին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր այցելեց “Գրացիա” միջազգային Կարմիր խաչի կենտրոնում բուժումը շարունակող ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանին, հետաքրքրվեց նրա առողջական վիճակով։ Մասնագետները նախարարին ներկայացրեցին Պարույր Հայրիկյանի բուժման ընթացքը։ Բժիշկների հավաստմամբ վերջին մի քանի օրում ԱԻՄ առաջնորդի առողջական վիճակի դրական տեղաշարժ է արձանագրվում. ցավերը խիստ նվազել են, ձեռքի շարժողականության ֆունկցիան վերականգնվում է, ինչի արդյունքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ