06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Րաֆֆին բարի լինի, մեքենա նստի, գնա Տեր-Պետրոսյանի տուն

”Ի՞նչու գնա, գնա` ի՞նչ խոսի հետը”,-ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն այսպես արձագանքեց, երբ հետաքրքրվեցինք, թե ինչու չի ստացվում ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ու ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը:

Դիտարկմանը, թե շատ ընդդիմադիրներ և իշխանության ներկայացուցիչները` սկսած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից իրենց հորդորներն են փոխանցում Հովհաննիսյանին` հացադուլը դադարեցնել, Եղիազարյանն նկատեց.

”Եթե պետք է հորդորի, եթե նրա տեղը մտածի, նրա փոխարեն մտածի, թող նեղություն քաշի, որքան էլ որ սոված լինի, մեքենա նստի, ոտքով դժվար կլինի, գնա Լևոն Տեր-Պետրոսյանի տուն, ասի` քո փոքրիկ եղբայրն եմ, ունեմ քո խորհուրդների կարիքը, նա էլ կտա այդ խորհուրդը”:

Հարցին, Գուրգեն Եղիազարյանը կարծում է Հովհաննիսյանն առաջին նախագահի խորհուրդների կարիքն ունի, ՀԱԿ անդամը պատասխանեց. ”Եթե խելք ունի, ուրեմն կունենա նրա խորհրդի կարիքը”:

Եղիազարյանը հիշեցրեց, որ նախընտրական շրջանում Րաֆֆի Հովհաննիսյանը նշում էր, որ երեք նախագահների ընտրության ժամանակ էլ եղել են ընտրակաշառքներ ու քննադատեց ընդդիմությանը` միաժամանակ գովերգելով իշխանությանը: ”Հիմա ուզում եք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը գնա՞ ”Ազատության” հրապարակ, նրան ի՞նչ խորհուդ տա:

Ասի` մարտի մեկից ձեռքերդ հեռու, տղա ջան, քո խելքը չի հասնում, նախագահական ընտրությունների մասին մի խոսա, եթե ես կաշառքով եմ նախագահ դարձել, ապա բարի լինեիր, քեզ նշանակեցի արտգործնախարար, ասեիր` ոչ, ես չեմ կարող, որովհետև դու մաքուր չես ընտրվել նախագահ: Հիշողությունը կարճ է նրա”,-եզրափակեց Եղիազարյանը:

Հիշեցնենք, 2008-ին ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքների ժամանակ Հովհաննիսյանն այցելել էր ”Ազատության” հրապարակ ու զրուցել Տեր-Պետրոսյանի հետ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ