ՆԱՏՕ-ի գնահատող խումբը Հայաստանում է
ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) և պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) շրջանակներում ՀՀ ՊՆ հանձնառությունների ընթացքը գնահատելու նպատակով ս.թ. փետրվարի 25-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում ՆԱՏՕ-ի գնահատող խումբը: Փետրվարի 25-ին խմբի անդամները այցելեցին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, որտեղ նրանց ներկայացվեց բրիգադի գործունեության վերաբերյալ զեկույց, անդրադարձ կատարելով խաղաղության աջակցության միջազգային գործողություններին […]





































