06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Արխիվ

Րաֆֆին Լեւոն չէ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն, այսօր լրագրողների հետ հանդիպմանը, համեմատելով 2008-ի եւ այս նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական զարգացումները՝ ասաց, որ կան և նմանություններ, և տարբերություններ: Նմանությունն ըստ պատգամավորի` այն է, որ երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն չի ընդունում ընտրությունների արդյունքները, իսկ տարբերությունը, որ “այս անգամ բողոքի շարժումը ընդգրկել է ամբողջ հանրապետության տարածքը”: Ասուլիսի մյուս բանախոսը՝ […]

Ազնավուրն արձագանքեց Նարեկի կատարմանը

Շնորհակալ եմ մեծն Շարլ Ազնավուրին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում արձագանքելու համար: Անչափ հուզված եմ և երջանիկ: Եթե կան երջանկության արցունքներ, ապա դրանք իրական են http://www.facebook.com/aznavourofficiel: Այս մասին գրում է Նարեկ Մակարյանը, ով “Հայաստանի ձայնը” նախագծում կատարեց շանսոնյեի ստեղծագործությունը:

Հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Մարտի 3-ին, ժամը 19.30-ին, “Բենթլի” մակնիշի ավտոմեքենան Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 76 շենքի մոտ բախվել է “Նիսսան” մակնիշի ավտոմեքենայի, որի ընթացքում նույն վայրում “Կրայսլեր” մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անձը չպարզված 55-60 տարեկան տղամարդու, որը մարմնական վնասվածքներով “Էրեբունի” բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով մահացել է: Կատարվում է քննություն:

Ասադը մեղադրել է բրիտանական կառավարությանը

Սիրիական ընդդիմությանը հաջողվել է գրավել Հալեպի մոտ գտվող ոստիկանական ակադեմիայի “մեծ մասը”` համաձայն ընդդիմության ակտիվիստների տվյալների, հաղորդում է “Reuters”-ը: “Սիրիայում մարդու իրավունքների հարցերով դիտորդական խորհրդի” ներկայացուցիչերի խոսքով` 2 կողմն էլ լուրջ կորուստներ են ունեցել: Վերջին 8 օրվա ընթացքում ընդհանուր առմամբ զոհվածների թիվը 200 է, որից 120-ը Բաշար ալ-Ասադի զինվորներն են:  Ընդդիմության ներկայացուցիչներն իրենց հերթին պնդում […]

Կխլեն ու կրկին կունենանք նույն տխուր պատկերը

Սերժ Սարգսյանին հղած Բարաք Օբամայի շնորհավորանքից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը համակերպվում է, քանզի ունի եռակի փորձը՝ Վազգեն Մանուկյան, Ստեփան Դեմիրճյան, Լեւոն Տեր Պետրոսյան,՝ միայն բռնության է հանգեցրել… Ու սկսում է լուրջ պատրաստվել Երեւանի քաղաքապետի ընտրություններին…. Շատ լուրջ… դա շատ հեշտ է ու շատ բարդ է…. Հանրապետականների հաղթաթուղթը Տարոն Մարգարյանն է՝ ու միայն հենց ինքը… Ընդդիմությունը նրա […]

Սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել ԱՄՆ

Մարտի 3-ին Վաշինգտոնի Հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցվեց պատարագ եւ տեղի ունեցավ հիշատակի միջոցառում` նվիրված սումգայիթյան ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին: Միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպես նաեւ հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հոր պատգամից հետո ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը եւ ԼՂՀ ներկայացուցիչը հանդես եկան […]

Ոչ միայն խավիարային, այլեւ փողոցային դիվանագիտություն

Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը եւ պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը այսօր ‘’Հենարան’’ մամուլի ակումբում խոսեցին ադրբեջանցիների կողմից հերթական հակահայկական քարոզչության դրվագից, որն այս անգամ տեղի է ունեցել Կահիրեում կազմակերպված “Հայ ժողովրդի ավանդը համաշխարհային քաղաքակրթության մեջ թեմայով” միջազգային գիտաժողովում: Կահիրեի համալսարանում արդեն մի քանի տարի գործում է հայագիտական կենտրոն, որը իսլամական աշխարհի կարեւորագույն կենտրոնում, ըստ […]

Մարդու իրավունքների վիճակը ՊՆ-ում. Օմբուդսմենի զեկույց 2012

Օմբուդսմենի  2012 թվականի  զեկույցը պատրաստ է: Ըստ օրենքի մարդու իրավունքների վիճակի մասին տարեկան զեկույցը պետք է ներկայացվի մինչև մարտի 31-ը: Այսօրվանից հանրությանը կներկայացվեն այդ զեկույցի առանձին հատվածներ, որոնք ներառում են կոնկրետ ոլորտներում առկա լրջագույն հիմնախնդիրները: Եվ այսպես, Պաշտպանության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները: · 2012 թվականի ընթացքում զինծառայողների կողմից կանոնագրքային կանոնների և կանոնադրական […]

Վատիկանում սկսվում է Հռոմի պապի ընտրության գաղտնի քվեարկությունը

Վատիկանում սկսվում են կարդինալների ամենօրյա գաղտնի խորհրդակցությունները, որոնց ընթացքում նրանք կորոշեն` ինչ հատկություններով պետք է օժտված լինի կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդը եւ կնշանակեն կոնկլավի օրը, որին էլ կհնչի նոր Հռոմի պապի անունը, հաղորդում է “Reuters”-ը: Ենթադրվում է, որ Բենեդիկտոս 16-րդին հաջորդող կնշանակվի մյուս շաբաթ: Հանդիպումները, որոնք մինչ այդ ամեն օր կանցկացվեն  Սուրբ Պետրոսի տաճարում, կարդինալներն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ