20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ԵՊՀ-ի դիմաց կրքերը թեժացան… Օսիպյանը հունից դուրս եկավ /ֆոտո, վիդեո/

Այսօր` ապրիլի 9-ին վաղ առավոտյան Երևանի պետական համալսարանի դիմաց իրենց բողոքի ձայնը հնչեցրեցին մի խումբ երիտասարդներ հերթական անգամ դասադուլի մասին հայտարարելով:

Երիտասարդները թեեւ նոր անունով ներկայացան` “Համահայկական երիտասարդական շարժում” /նախկինում “Երիտասարդ ընդվզում”-խմբ./, բայց ամեն ինչ նախկինի պես էր` ուսանողներ, նաեւ ոչ ուսանողական տարիքի մարդիկ. մոտ 50 հոգի, նկատելի քիչ, քան նախկինում էին: 

Նրանք իրենց հետ ունեին պաստառներ, որոնք կոչ էին անում չընդունել փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների “կեղծ” արդյունքները: Դասադուլ չանողներն, ովքեր կողքից էին հետևում այս ամենին, նետում էին` “ՀՀՇ-ն վերածվել է երիատասարդական շարժման”: 

Henaran.am-ի հետ զրույցում ուսանողներն ասացին, որ պայքարում են ՀՀ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության դեմ: Մեր դիտարկմանը, որ նախկին դասադուլն էլ անարդյունք եղավ, Լիլիթ Հարությունյանն արձագանքեց. 

”Դժվար թե ինչ-որ բան Հայաստանում արդյունք տա, քանի դեռ գործում են պետական կառույցներ, որոնք հաշվի չեն առնում քաղաքացու իրավունքները: Յուրաքանչյուր պայքարի դրսևորում դժվար ինչ-որ արդյունքի բերի, եթե դրանք խաղաղ են”: Գրիշա Բարսեղյանն էլ նշեց, որ և նախորդ, և այս դասասդուլներն արդյունք տվել են և նման կերպ ուղղակի իրենց խոսքն են փորձում ասել: 

Երբ բողոքավորները սկսեցին բարձր գոռալ, թմբկահարել, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ նրանց ու պահանջեց չխաթարել բնականոն ուսումնական պրոցեսը: Ուսանողները հակառակ փոխոստիականպետի հորդորներին` սկսեցին ավելի ուժեղ թմբկահարել և բարձր գոռալ, ինչը զայրացրեց փոխոստիկանապետին:

Նրանք նշեցին, որ իրենք իրենց սահմանադրական իրավունքն են իրացնում, և ոչ մեկը չի կարող խոչընդոտել դրան: ԵՊՀ դասախոսներից մեկը ևս մոտեցավ երիտասարդներին, սակայն նրան էլ չլսեցին: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ դասադուլավորները խանգարում են մյուս ուսանողներին և իրենց սահմանադրական իրավունքը պիտի այլ վայրում իրացնեն: 

ԵՊՀ-ից երիտասարդները շարժվեին այլ բուհեր: Ժամը 11-ին լինելու են ”Ազատության” հրապարակում` մասնակցելու նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությանը:

Մանրամասները` տեսանյութում

Տեսանյութը` քիչ անց

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ