19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Հնարավոր էլ չի, որ ես վարչապետ դառնամ. Կարեն Կարապետյան

“Տեղյակ չեմ` ով է իմ անունը կապում կառավարության նոր պաշտոնների թեկնածուների հետ: Առաջարկ չեմ ստացել: Հնարավոր էլ չի, որ ես վարչապետ դառնամ”.-Երեւանի նախկին քաղաքապետ, “ՀայՌուսգազարդ”ընկերության նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը այսպես արձագանքեց լրագրողների հարցին` հնարավո՞ր է նոր ձեւավորվող կառավարությունում վերջինս պաշտոն ստանձնի: 

Հարցին, իսկ եթե առաջարկ ստանա, կհամաձայնվի՞: Կարապետյանը լակոնիկ գտնվեց: “Առայժմ այսքանը”,-ասաց: Կարեն Կարապետյանը եկել էր մասնակցելու Սերժ Սարգսյանի երդման արարողությանը: 

Հիշեցնենք, այսօր ՀՀ նախագահի երդմնակալությունից հետո սահմանված կարգով ՀՀ կառավարությունը հրաժարական է տալիս: Նախագահը մեկշաբաթյա ժամկետում ձեւավորում է նոր գործադիր մարմին: 

Մինչեւ վերջերս մամուլը գրում էր նոր վարչապետի ու նախարարների հավակնորդների մասին, սակայն նախագահ Ս. Սարգսյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ նախագահը դեռեւս մեծ փոփոխություններ չի պատրաստվում անել, եւ հավանաբար վարչապետն ու նախարարների մեծ մասը կմնան նույնը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ