24 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Հայց են ներկայացրել Գագիկ Ջհանգիրյանի դեմ

2013 թ. մարտի 15-ին՝ ժամը 14:00-ին, Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Մատաղիսի գործով արդարացվածների բողոքի քննությունը ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի: Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը եւ Ռազմիկ Սարգսյանը պահանջում են Գագիկ Ջհանգիրյանից հատուցել իրենց պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասը եւ հրապարակային ներողություն խնդրել: Հայցադիմումի համար հիմք է հանդիսացել […]

Ապրիլի 9-ին կամ ինքնաբացարկ, կամ նոր ընտրություն, կամ ../վիդեո/

‘’Ինձ չեն հետաքրքրում ‘’Հանրապետականների’’ կարծիքները: Ես միմիայն կմեկնաբանեմ ‘’Հանրապետականի’’ ղեկավարի խոսքերը հետայսու: Արդեն ես խոսել եմ այդ մյուս ածականների մասին և ասում եմ, որ նրանք, որ այդ եզրույթներն օգտագործում են, առաջին հերթին հենց նրանց են վերաբերում’’,-այսօր ասուլիսում ասաց ”Ժառանգության” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը` մեկնաբանելով իր քայլերը սադրանք որակող տեսակետները: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ եթե ՀՀ նախագահ […]

Ինչ է արել ժամանակը հայ աստղերի հետ /ֆոտո/

Տարիներն իրենց անջնջելի հետքն են թողնում մարդկանց արտաքին տեսքի վրա: Սակայն հայտնիների արտաքին փոփոխությունները տարիների ընթացքում ավելի շատ պայմանավորված են ոճաբանների հետ աշխատելով և խնամքի նոր միջոցներ հայթհայթելով: Նրանց ոճն այս ընթացքում մի շարք փոփոխությունների  է ենթարկվել: Ոմանք հիմա շլացուցիչ տեսք ունեն, ոմանք` ոչ այնքան 🙂 Առաջարկում ենք նայել նրանց լուսանկարները տարիներ առաջ և ինքներդ […]

Զարուհին զբաղեցրեց Րաֆֆու տեղը. / օրվա կադր/

Հինգշաբթի` մարտի 14-ին, Ազատության հրապարակում, երբ հացադուլ հայտարարած “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը շրջում էր եւ բարեւում մարդկանց, Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը զբաղեցրեց կուսակցապետի նստարանը: Զարուհին հացադուլի նպատակ չուներ, ըստ երեւույթին  հոգնել էր:

Ցավակցական հեռագիր Սահակյանների ընտանիքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Սահակյանների ընտանիքին՝ սիրված բանաստեղծ եւ երգիծաբան Արամայիս Սահակյանի մահվան կապակցությամբ: “Արամայիս Սահակյանի ստեղծագործությունները լայն ճանաչման եւ ժողովրդականության են արժանացել ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում: Անվանի մտավորականի կորստի կապակցությամբ խորին ցավակցություն եւ զորակցություն եմ հայտնում ձեզ եւ ձեր հարազատներին, ինչպես նաեւ նրա գրչակից ընկերներին եւ ընթերցողներին”,-ասված է Նախագահ […]

30-ամյա կինը 3 տարի ապրել է առանց քթի

Ինդոնեզիայի 30-ամյա բնակչուհին` Յուստինս անունով, քթի պրոթեզ է ստացել Հոլիվուդի վիզուալ էֆեկտների վարպետ Ալեքս Գիլիսից: 3 տարի առաջ կնոջ դեմքն աղավաղել է նրա ամուսինը` խանդի հողի վրա: Այդ պահից ի վեր խեղճ կինն ստիպված է եղել դիմանալ շրջապատողների ծաղրանքներին եւ տնից դուրս գալ վիրակապերով:  Յուստինսի կյանքի պատմությունը հասել է մինչեւ “Grossman Burn Foundation”  բարեգործական հիմնադրամի […]

Շփման գծի մոնիտորինգ

Մարտի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ տարածքից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ եւ Եվգենի Շարովը /Ուկրաինա/, ինչպես նաեւ ԵԱՀԿ բարձր մակարդակի […]

Անտրամադի՞ր է հեռացել Րաֆֆուց

Դերասան Վարդան Պետրոսյանին հրավիրել են Հայաստանի Ֆրանսիական համալսարան: Սակայն այսօր նրան չեն թողել մուտք գործել համալսարան: Այս մասին այսօր ‘’Ազատության’’ հրապարակում լրագրողների հետ հանդիպմանը պատմեց ‘’Ժառանգություն’’ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: ‘’Կեցցե անկախ, ազատ գիտակրթական Հայաստանը’’,-ասաց Հովհաննիսյանը: Նա նաև հայտնեց, որ այսօր իրեն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանը, կուսակցականներ, մտավորականներ երկրապահներ և այլ քաղաքացիներ: Երեկ Հովհաննիսյանին […]

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գիր է հղել Հռոմի նորընտիր Սրբազան Քահանայապետին

Մարտի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Ա Պապին` Հռոմի եպիսկոպոս եւ Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդ ընտրվելու առիթով: Հայրապետական շնորհավորագրում մասնավորաբար ասվում է. “Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Սուրբ Պետրոսի Աթոռի գահակալ ընտրվելու բերկրալի առիթով Ձերդ Սրբությանն ենք հղում եղբայրական սիրո մեր ջերմ ողջյունները եւ շնորհավորանքները: […]

Հարաբերականության տեսության հեղինակը 144 տարեկան է

Այսօր մեծ ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Ալբերտ էյնշտեյնի ծննդյան օրն է: Էյնշտեյնը ծնվել է 1879-ի մարտի 14-ին հրեական աղքատ ընտանիքում: Նախնական կրթությունն ստացել է Մյունխենի կաթոլիկ դպրոցում, որն ավելի շատ կրոնական կրթություն էր: Սակայն շուտով Ալբերտը հրապուրվում է գիտական գրականությամբ, եւ նրա համար այլեւս այլ հեղինակություն չի լինում, բացի Գիտությունից:  Գիմնազիայում սովորելու տարիներին Էյնշտեյնը պրոբլեմատիկ աշակերտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ