Րաֆֆին հրաժեշտ տվեց՝ առանց գլխավորի մասին ասելու

Րաֆֆի Հովհաննիսյանը ավարտեց այսօրվա հանրահավաքը այսպես.”Ով դեմ կանգնեց ժողովրդին, ով մանր շահ հետապնդեց ժողովրդի դեմ, ժողովուրդը չի ներելու: Հաղթանակը մերն է, տապալել են նրանք, ովքեր գողացել են: Կեցցե ապրիլի 9-ը: Կեցցե հայ ժողովուրդը”:
Մյուս հանդիպումը Րաֆֆի Հովհաննիսյանը նշանակեց Անի հյուրանոցում՝ ապրիլի 19-ին, ժամը 18-ին:
Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանն այդպես էլ չպատասխանեց օրվա ամենակարեւոր հարցին՝ չցանկացավ մեկնաբանել Մոսկվա գնալու և այնտեղ ունեցած հանդիպումների մանրամասները: Ասաց՝ ՛՛մյուս անգամ, այսօր բավական է”: