Ինչու են կինն ու տղամարդը դավաճանում

Ամերիկացի գիտնականներին հանգիստ չի տալիս մի հարց` ինչում է կայանում ամուսինների դավաճանության հիմնական պատճառը: Մասնագետները պարզել են, որ ամեն ինչում ձանձրույթն է մեղավոր: Գիտափորձին մասնակցել է 412 կին եւ 506 տղամարդ, որոնք բոլորն էլ ինտիմ հարաբերությունների մեջ են 3 ամսից մինչեւ 43 տարի` նույն մարդու հետ:
Պարզվել է, որ առնվազն 2 տարուց ինտիմ հարաբերություններում ձանձրույթ է առաջանում: Սակայն “ձախ գնալու” պատճառները կանանց եւ տղամարդկանց մոտ տարբեր են: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները դավաճանում են ամուսիններին, երբ նրանց ձեռք չի տալիս հարաբերությունների որակը, զուգընկերոջ անձնային հատկանիշները, ինչպես նաեւ, երբ նրանց կարծիքով` սեռապես անահամատեղելիություն է լինում: Կամ էլ նրանք փորձում են ինքնահաստատվել սիրեկանի հաշվին, եթե նյութապես կախված են ամուսնուց:
Իսկ ահա արական սեռի ներկայացուցիչների համար կողմնակի կապը յուրօրինակ դոպինգ է, արկած: Տղամարդը, եթե նույնիսկ նա ամուսնացած է, ցանկանում է, որպեսզի սեքսը լինի հնարավորինս չափ տարբերվող: Տղամարդկանցից դավաճանության կարող է դրդել նաեւ անձնական ֆինանսական ճգնաժամը: Մանսնագետները նման մոտեցումը բացարձակապես տրամաբանական են համարում, քանի որ ցանկացած ծայրահեղ իրավիճակում մարդը բնազդաբար վերարտադրողականության է ձգտում: