18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ո՞վ է ասել, թե առաջին տիկնոջ կյանքը ձանձրալի է

Մարդիկ կարծում են որ առաջին տիկնոջ կյանքը հանդիպումների, իշխանության ներկայացուցիչների հետ բանակցությունների ձանձրալի շարք է: Սակայն ոչ այն դեպքում, երբ խոսքը Միշել Օբամայի մասին է: Օրերս տիկին Օբաման սեմինար էր կազմակերպել դպրոցականների համար, որը նվիրված էր սոուլ երաժշտոթյանը եւ նրա զարգացմանը Մեմֆիսում` ԱՄՆ-ի հարավում գտնվող հայտնի քաղաքում:

Սեմինարի աստղային հյուրերն են եղել սոուլի վարպետներ Մեւիս Սթեփլսը, Սեմ Մուրը, Չառլի Մասելուայթը: Իսկ երիտասարդ սերունդը ներկայացրել է Ջասթին Թիմբերլեյքը: Քուին Լատիֆայի հետ նրանք մի քանի երգ են կատարել, նրանց հաճույքով ձայնակցել են նախագահական ընտանիքի անդամները:

Միշել Օբաման նաեւ ելույթ է ունեցել, որում դպրոցականներին հավաստիացրել է, որ երաժիշտ դառնալը ծանր աշխատանքի եւ տաղանդը զարգացնելու արդյունք է, այլ ոչ թե պատահականություն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ