23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Աշխարհի ամենահայտնի մոդելներից մեկին կվռնդեն աշխատանքից /ֆոտո/

Աշխարհի ամենահայտնի մոդելներից մեկը, դերասան Օռլանդո Բլումի հիասքանչ կինը` Միրանդա Քերը, կարող է կորցնել իր հիմնական աշխատանքը: Գեղեցկուհին իր կարիերան սկսել է որպես “հրեշտակ”` “Victoria’s Secret” ներքնազգեստի հայտնի ապրանքանիշի համար եւ մինչ օրս էլ ֆիրմայի պայծառ դեմքերից է համարվում: Սակայն օրերս պարզվել  է, որ ընկերության ղեկավարությունը, ամենայն հավանականությամբ, չի երկարաձգի իր պայմանագիրը մանեկենուհու հետ:

Ամերիկյան “US Weekly” մեջբերում է ֆիրմայի աշխատակիցներից մեկին. “Միրանդան ոչ միանշանակ համբավ ունի…եւ նա չի նպաստում ապրանքանիշի վաճառքին”:

Դժվար է ասել` ինչ “ոչ միանշանակ” համբավի մասին է խոսքը, քանի որ Միրանդան սիրող կին է, հոգատար մայր, նրան հաճախ են տեսնում որդու` Ֆլինի հետ: Չի բացառվում, որ հենց ընտանիքով շատ համակված լինելն էլ աշխատավայրում խնդիրներ է առաջացրել Միրանդայի համար: 

Ամեն դեպքում, Միրանդային կարելի է համարձակորեն համարել ամենահայտնին “Victoria’s Secret”-ի հրեշտակներից, եւ դժվար է  պատկերացնել` ով է “նպաստում վաճառքին”, եթե ոչ Օրլանդո Բլումի հիասքանչ կինը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ