03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Սուրեն Առուստամյանը խենթանում է աղջիկների այդ տեսակից /վիդեո/

“Առաջին հերթին կմաղթեմ, որ 2013-ին եւ, ընդհանրապես, բոլոր երեխաներն առողջ լինեն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց կիթառահար, երաժիշտ Սուրեն Առուստամյանը: Մեր նախատոնական զրույցի ընթացքում երաժիշտը կիսվեց անկեղծ զգացողություններով: –Սուրեն, 2013-ը ջրային օձի տարի է: Դու ծնվել ես օձի տարում: Օձային հատկանիշներ կա՞ն քո մեջ: -Միգուցե, նշել չեմ կարող, սակայն շատ ուրախ եմ, որ ծնվել եմ օձի տարում, […]

Տնտեսական տարին հաղողված էր. Տիգրան Դավթյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը  2012 թ. տնտեսական տարին  հաջողված է համարում, տարին կամփոփվի բյուջեով նախատեսվածից ավելի բարձր ցուցանիշներով՝ ապահովելով 7 տոկոսանոց տնտեսական աճ:  Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է նախարարը եւ գոհունակություն հայտնել, որ տնտեսության իրական հատվածում նկատվում է առաջանցիկ տնտեսական աճ:  Նախարարի խոսքով, արդյունաբերության ոլորտում տեղ գտած աճը պայմանավորված է կառավարության […]

ԿԸՀ-ն հրավիրել է Այ Սի Ի Էս-ին

Այսօր գումարած հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաuտատել է ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման բնագավառում մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը: Ուղեցույցը սահմանում է ընտրական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության կենտրոական ընտրական հանձնաժողովի որոշումներով եւ իրավական այլ ակտերով մարզպետներին վերապահված լիազորությունների իրականացման արդյունքում կատարված աշխատանքների լիարժեքության գնահատման ընթացակարգը:  Հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը  2013թ. փետրվարի […]

Բեքհեմները հանգստանում են Մալդիվներում

Բեքհեմների ընտանիքը Սուրբ ծնունդը դիմավորել է Մալդիվյան կղզիներում: Այնտեղ էլ աստղային ծնողները եւ նրանց 4 երեխաները կանցկացնեն արձակուրդները:  Լուրեր են շրջում, որ Դեյվիդ Բեքհեմն ընտրել է կղզիների ամենաթանկ հյուրանոցը: Կնոջ եւ երեխաների հետ հանգիստը ֆուտբոլիստի վրա մի կլորիկ գումար է արժեցել: Ասում են, որ Դեյվիդը մեկ ու կես միլիոն դոլար է ծախսել: Չնայած, նրա աշխատավարձի […]

Մխիթարյանը հայերենով շնորհավորել է ”Շախտյորի” երկրպագուների ամանորը /վիդեո/

Ուկրաինական Դոնեցկի ”Շախտյոր”-ի ֆուտբոլիստները տեսահոլովակի միջոցով շնորհավորել են իրենց երկրպագուներին Ամանորի ու Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ամանորյա մաղթանքը հայերենով է հնչեցրել` ասելով ”Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ”:

Վթարվել է պայմանագրային զինծառայող. ՊՆ-ում տեղյակ են, քննչականում՝ ոչ

Henaran.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 26-ի առավոտյան  Վահագնի թաղամասում, ժամը  11.30-ի սահմաններում վթարի է ենթարկվել պաշտպանության նախարարության ավտոմեքենան: Մեկ պայմանագրային զինծառայող տեղափոխվել է Մուրացանի անվան հոսպիտալ: Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում հաստատեց տեղեկությունը՝ ավելացնելով, որ պատահարի մանրամասները ճշտենք նախարարության քննչական վարչությունից: ՊՆ քննչական վարչության հասարակության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը Henarana.am-ի հետ ունեցած […]

Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանն ու Տեր-Պետրոսյանը նույն ցուցակում

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2012թ. ընթացքում մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաների “սեւ” ցուցակը, ինչպես նաեւ ԻԱԿ եռամսյակային Սեւ ցուցակներում հայտնվելուց հետո  տեղեկատվության ազատության ոլորտում իրենց աշխատանքը վերանայած պաշտոնյաների “Սպիտակ” ցուցակը: Ըստ կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի, “սեւ” ցուցակն ունի հետեւյալ տեսքը` 1. Վոլոդյա Խլոյան – Վարդենիսի քաղաքապետ 2. Սամվել Դարբինյան – Վանաձորի քաղաքապետ 3. […]

Ամանորյա չար կատակ էր. Շարմազանով

ՀՀԿ-ական երկու պատգամավորների` Մուրադ Մուրադյանի ու Վահրամ Բաղդասարյանի միջև ծեծկռտուքի մասին լուրերը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ վերոնշյալ երկու պատգամավորներն էլ այնտեղ են եղել, սակայն ոչ մի ծեծկռտուք էլ չի եղել: ”Ես երեկ այնտեղ եմ եղել և միջոցառման ժամանակ, և միջոցառումից հետո ծեծկռտուքի, 30 հոգով մեկը մյուսին […]

Զորակոչիկները հնարավորություն չունեն բողոքարկելու իրենց առողջական վիճակի հետազոտության արդյունքները

2012 թ. դեկտեմբերի 14-ին կազմակերպություն դիմած զորակոչիկ Գ. Վերանյանի ծնողի կողմից ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ներկայացված խնդրի կապակցությամբ կազմակերպությունը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն: Սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունում դեռեւս գրության ուսումնասիրությունն ընթացքի մեջ է, իսկ զորակոչիկն արդեն մի քանի օր է, ինչ կանչվում է Վանաձորի զինկոմիսարիատ ծառայության զորակոչվելու նպատակով: Սակայն, ծնողը միանշանակ համաձայն չէ որդու առողջական […]

Էռնեկյանը հրաժարվել է ԱԳՆ շենքից

Կառավարությունը վաղվա նիստի օրակարգում ներառել է մեկ հարց, որով աճուրդի է հանում ԱԳՆ շենքը` կառավարության թիվ 2 մասնաշենքը: Հիշեցնենք, որ կառավարության հոկտեմբերի 4-ի որոշմամբ այս շենքն օտարվել էր Էդուարդո Էռնեկյանին պատկանող ”Տանգո” ընկերությանը, որից հետո բազմաթիվ բողոքներ առաջացան այն մասին, որ շենքը վաճառվել է առանց հանրությանը տեղյակ պահվելու և վաճառվել է բավական էժան գնով: Վաղը ներկայացվելիք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված