21 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Րաֆֆին ստորագրահավաք է սկսում

”Ազատության” հրապարակում այս պահին սկսվել է ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը, որ կուսակցության ներկայացուցիչներն անվանում են հաղթահավաք: Նախքան հանրահավաքի մեկնարկը Րաֆֆի Հովհաննիսյանն, ով արդեն վեցերորդ օրն է հացադուլ է անում հրապարակում, ողջունեց ներկաներին և ողջագուրվեց նրանց հետ, ապա փոքրիկ տղաների հետ վերցրեց դրոշը և այն պտտեցրեց հրապարակի մի հատվածում:  Հանրահավաքը մեկնարկեց կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն […]

Մակեյանը որոշեց

“Ժողովրդավարական Հայրենիք”  կուսակցության քաղաքական խորհուրդը, վերլուծելով 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո ընթացող զարգացումները եւ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, նպատակահարմար է համարում Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցությունը` ընդդիմադիր միասնական ճակատով, համախմբված ըմբոստացած ժողովրդի շուրջ` մյուս կողմում թողնելով հանրապետական կուսակցությանն իր կցորդների հետ, ինչը կարող է բերել սահմանադրական կարգի հաստատման, պայքարի նոր փուլի հաջողության: Այս մասին […]

Հարթակը` կանանց. Վիոլետը` Րաֆֆուն, Արմենուհին էլ` Վիոլետին

Ուրբաթ `մարտի 15-ին, մեկօրյա հացադուլով “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին միացել է բանաստեղծ-հրապարակախոս Վիոլետ Գրիգորյանը: Քիչ առաջ տիկին Գրիգորյանին մոտեցավ Րաֆֆու կինը` Արմենուհի Հովհաննիսյանը: “Դուք եկել եք սատարելու Րաֆֆիին, ես էլ ձեզ եմ սատարելու”,-ասաց տիկին Արմենուհին` նստելով Ազատության հրապարակի հարթակին` Վիոլետի կողքին: 

Զուրաբյանը ժողովրդի հետ էր, Մանուկյանի ճնշումն էր բարձր /վիդեո, ֆոտո/

Ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների`Տիգրան Առաքելյանի եւ այլոց, Հայաստանի գլխավոր դատախազության շենքի դիմաց այսօր` մարտի 16-ին հավաքվել էին ՀԱԿ համակիրները:  Նրանք  “Ազատությո՛ւն՝  Տիգրան Առաքելյանին “, “Ո՛չ,  ոստիկանապետությանը” եւ այլ պաստառներով իրենց  դժգոհությունն էին հայտնում “անօրինական որոշման դեմ”: Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության նախագահ Լեւոն Զուրաբյանը հրաժարվեց խոսել լրագրողների հետ` ասելով, որ ժողովրդի հետ է խոսում: Այնուամենայնիվ, նա […]

5 փոխպատվաստված օրգաններով կինն առողջ երեխա է ունեցել

Քաթարի 26-ամյա բնակչուհի Ֆաթիմա ալ-Անսարին, ում 5 օրգանի փոխպատվաստումմ են արել, առողջ երեխա է ծննդաբերել: Երեխան ծնվել է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում: Բժիշկների խոսքով`սա աննախադեպ իրադարձություն է: “Մենք նույնիսկ բժշկական գրականություն ենք ուսումնասիրել` հավաստիանալու համար: Նման բան աշխարհում երբեւիցե չի եղել”,-հայտարարել են նրանք: Երբ 19 տարեկանում Ֆաթիման հղիության 2-րդ ամսում ԱՄՆ է մեկնել, նրա մոտ մի […]

Փրկենք Գառնու կամուրջը. ակցիա մշակույթի նախարարության առաջ /վիդեո/

Ուրբաթ` մարտի 16-ին, կառավարության 3-րդ շենքի առաջ էին հավաքվել մի խումբ ակտիվիստներ: Նրանք մշակույթի նախարարությունից փորձում էին ստանալ Գառնու կամրջի վերաբերյալ նախարարությանն ուղղված հանրային հարցադրումների պատասխանները: Ըստ ակտիվիստների, նրանք պահանջում են, որ մշակույթի նախարարությունը ներկայացնի Գառնու կամրջի վերականագնման հետ կապված բոլոր ընթացակարգերը Ըստ նրանց հուշարձանը վերանորոգման հետեւանքով կորցրել է իր պատմական արժեքը, իսկ նախարարության պաշտոնյանները […]

Հաղթական ու հավաքական…դադարեցնում է հացադուլը /ֆոտո, վիդեո/

Արդեն վեցերորդ օրն է, ”Ազատության” հրապարակում հացադուլ է անում ”Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով համաձայն չէ ընտրությունների արդյունքների հետ: Այսօր Henaran.am-ի հետ զրույցում Հովհաննիսյանն ասաց, որ իրեն լավ է զգում և լավ է քնել: Նշենք, որ Հովհաննիսյանը գիշերն անցկացրել է ծածկի տակ: Հարցին, թե ինչպես է տրամադրված երեկոյան հանրահավաքին, պատասխանեց. ”Հաղթական և հավաքական”:  Հովհաննիսյանի […]

Եռաչք եւ ութոտանի արտասովոր ծնունդ /ֆոտո/

Ղազախստանում 3 աչքանի եւ 8 ոտանի գառ է ծնվել: Շակատ գյուղի բնակիչը, ում տանը լույս աշխարհ է եկել գառը, պատմել է. “Ես իսկական շոկ ապրեցի: Առաջին անգամ էի նման բան տեսնում` մի գլուխ, 2 մարմին, 4 ականջ, 3 աչք, որոնցից մեկը գլխի ետեւում է: Նման բան ես նույնիսկ սարսափ ֆիլմերում չեմ տեսել”: Անասնաբույժները կարծում են, […]

Սիրուշոն եւ “Դորիանսը”

Ապրիլի 6-ին` ժամը 19:00-ին, Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում Սիրուշոն և Dorians ռոք խումբը հանդես կգան համատեղ համերգով: Այս անակնկալ նախաձեռնությամբ Սիրուշոն և Dorians-ն առաջին անգամ են միասին ներկայանում իրենց երկրպագուներին և հանրությանը: “Միասին մեկ բեմում” համերգային ծրագրում համադրվում են ռոք և փոփ ոճերի, ինչպես նաև ազգային մեղեդիների ռիթմերը: Համերգը կուղեկցվի պարային և լուսային շոու ծրագրով: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ