09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Եռաչք եւ ութոտանի արտասովոր ծնունդ /ֆոտո/

Ղազախստանում 3 աչքանի եւ 8 ոտանի գառ է ծնվել:

Շակատ գյուղի բնակիչը, ում տանը լույս աշխարհ է եկել գառը, պատմել է. “Ես իսկական շոկ ապրեցի: Առաջին անգամ էի նման բան տեսնում` մի գլուխ, 2 մարմին, 4 ականջ, 3 աչք, որոնցից մեկը գլխի ետեւում է: Նման բան ես նույնիսկ սարսափ ֆիլմերում չեմ տեսել”:

Անասնաբույժները կարծում են, որ նման մուտացիայի պատճառը անբարենպաստ էկոլոգիական միջավայրն է: “Իմ ոչխարների հոտն արածում է էլեկտրական գործարանի մոտ: Իհարկե, այնտեղ ծանր օդ է, մշտապես ծուխ է: Այնտեղ նույնիսկ նորմալ խոտ չի աճում: Հավանաբար հենց վատ էկոլոգիան է ազդել”,-կարծում է գյուղացին` նշելով, որ նախորդ տարի էլ եռոտանի գառ էր ծնվել: 

Սակայն “բնության հրաշալիքին” դեռեւս չեն պատրաստվում հրաժետ տալ: Հակառակը` նրան որոշել են բալզամով պատել, քանի որ հարեւան գյուղերից եւ քաղաքաներից շարունակ մարդիկ են գալիս` տեսնելու հազվագյուտ երեւույթը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ