21 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Ո՞ւր է մամուլը. օրվա կադր

Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նույնպես նստարան է հատկացրել: Օրվա մեծ մասը այդ նստարանը այս տեսքն է ունենում: Լրագրողներն աշխատում են:

Արցախում ստատուս քվոյի պահպանումն ամենաշահեկանն է Մոսկվայի համար

“Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում Ռուսաստանն առանցքային դեր  է զբաղեցնում, ուստի եւ վերջինիս ձեռնտու չէ, որպեսզի հակամարտությունը շուտափույթ կարգավորվի: Արցախում ստատուս քվոյի պահպանումն ամենաշահեկանն է Մոսկվայի համար”,-այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Բեռլինի Եվրոպական Ակադեմիայի նախագահ, պրոֆեսոր Էքարտ Դ. Շթրաթենշուլթեն, ով եւս մարտի 13-ին Բեռլինում հանդիպել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ըստ Շթրաթենշուլթեի՝ […]

ՀԱԿ-ը ”Ժառանգությա՞նը” վնասելու համար

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ ՀԱԿ-ը սխալ է անում` մասնակցելով Երևանի ավագանու ընտրություններին: ”ՀԱԿ-ը ճիշտ կաներ, որ չմասնակցեր: 2009-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ չի մասնակցում, որ չխանգարի նրանց, հիմա ՀԱԿ-ը, ճիշտ կանի, որ ընդունի, որ ժամանակն է պարտքը վերադարձնելու”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը: Վերջինիս խոսքով` ՀԱԿ-ն ընդհանրապես հաղթելու հնարավորություն չունի, նույնիսկ յոթ […]

Հրադադարի ռեժիմը խախտվել է 250 անգամ

ԼՂՀ պաշտպանության բանակի  օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձավկել է ավելի քան 1200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:

Զորոն` արդեն “բարգավաճել” է

“Զոհրաբ Զոհրաբյանը երբեւէ չի եղել ՀՀԿ անդամ, այլ որպես պատգամավոր եղել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ”,-Henaran.am-ին ասաց Զոհրաբյանի օգնական եւ մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը: Հիշեցնենք, որ  այսօր մամուլը տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավորը հանդիպել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Մամուլի խոսնակը հաստատեց, որ Զոհրաբյանը օրեր առաջ հանդիպել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: […]

Այդպես նաև Տեր-Պետրոսյանի հետ է պատահել

”Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակ ունի մինչև մայիս: Մայիսին իշխանությունները ամեն գնով նրան ջախջախիչ պարտության կմատնեն Երևանի ավագանու ընտրություններում և ամեն ինչ կավարտվի: Այդպես նաև Տեր-Պետրոսյանի հետ է պատահել: Իսկ ինքը նրանից ուժեղ չէ”,-Ֆեյսբուքյան իր էջում նման տեսակետ է արտահայտել քաղաքագետ Արծրուն Պեպանյանը:

Համանախագահները հանդիպելու են Սերժ Սարգսյանին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 21-ին կայցելեն Երևան։ Նույն օրը նրանց կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։ Բանակցություններ կկայանան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են արտաքին գործերի նախարարությունից:

՛՛Արա՛մ Հարությունյան, ավել գումար մի՛ ծախսեք՛՛

՛՛Խաչաղբյուր-2՛՛ փոքր ՀԷԿ-ի հանրային լսումները հանրային չեն եղել, բնապահպաններն ու հասարական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն կարողացել մասնակցել քննարկմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասազցին բնապահպանները: ՛՛Թռչկան՛՛ քաղաքացիական նախաձեռնության անդամ Մերի Խաչատրյանը նշեց, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը այդ քննարկումը կազմակերպել է կառավարական շենքում, որտեղ յուրաքանչյուրը չէր կարող մուտք գործել, իսկ նրանք, ովքեր էլ ներս […]

Վազգեն Առաջինը հացադուլ չի հայտարարել. եղբայրական հորդոր

Մայր աթոռի  մամլո խոսնակ Տեր Վահրամ Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում հորդերել է այս օրերին զերծ մնալ եկեղեցու վրա քարեր նետելուց: “Սիրելի բարեկամներ, երեկ լրագրող Վարդուհի Սիմոնյանը նյութ հրապարակեց, թե Վազգեն Վեհափառը 1988թ. հացադուլ է հայտարարել Վիկտոր Համբարձումյանի հետ: Չցանկանալով կապել այս ամենը այսօրվա զարգացումների հետ` ուղղակի տեղեկացնեմ, որ Վազգեն կաթողիկոսը 1988 թ. հացադուլ չի հայտարարել, այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված