27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Մեր երկրի օլիգարխները օլիգարխ չեն, այլ քրեաօլիգարխներ են /վիդեո/

“Օլիգարխները սերտաճում են իշխանության մեջ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց հասարակական քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանը: Նախկին պատգամավորի դիտարկմամբ՝ մեծամասնական ընտրակարգով ընտրված մականունավոր գործիչները մեր պետության հաշվեկշռին տնտեսական առումով անհարիր են. ” Մենք գոյատևում ենք, այնինչ այդ գոյատևաման ժամանակ կայանում է այնպիսի մի համակարգ, որտեղ օլիգարխը ոչ թե օլիգարխ է, այլ քրեաօլիգարխ և այդ քրեաօլիգարխիկ համակարգի պատճառով ժողովուրդը […]

“ABBA”-ի անդամները ձայնագրել են “Եվրատեսիլի” հիմնը /վիդեո/

Շվեդական “ABBA” խմբի երաժիշտներ Բեննի Անդերսոնը եւ Բյորն Ուլվեուսը դի ջեյ Avicii-ի հետ ձայնագրել են ”Եվրատեսիլ-2013″-ի հիմնը: “We Write History” երգը կլինի շվեդական Մալմո քղաքում կայանալիք մրցույթի գլխավոր հիթը կդառնա եւ կկատարվի մրցույթի եզրափակչի օրը:  Մրցութային փուլում այն չի ներկայացվի: Մրցույթի կազմակերպչի խոսքով` հիմն ձայնագրելու գաղափարն ի սկզբանե կար, հեղինակներն էլ հենց Բեննին, Բյորնը եւ […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ոստիկաններին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության օրվա առիթով, մասնավորապես ասելով. Ոստիկանության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ, Շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Ակնհայտ է, որ վերջին տարիներին ոստիկանության ոլորտում իրականացված և իրականացվող բարեփոխումները տվել են իրենց դրական պտուղները: Քաղաքացիների իրավունքների, ունեցվածքի, հատկապես հասարակական կարգի պաշտպանությունն այսօր մեզանում բարձրացված է ավելի հուսալի աստիճանի: Սա […]

Րաֆֆիի վարկանիշն ընկել է. քաղաքագետ

Քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումը մարում  է, իսկ Հովհաննիսյանի վարկանիշը վերջին հանրահավաքներից հետո ընկել է: ”Այն, ինչ անընդհատ ձգձգվում էր, ապրիլի իննին ավարտվեց: Նույն բաները ժողովուրդը չի կարող չորս անգամ լսել: Այդ իրավիճակից դուրս գալու մարտավարություն չուներ Հովհաննիսյանը, իսկ եթե հստակ ձևակերպված չի ու ժողովրդին ուղիղ մեսիջ չունի, պետք է մարի […]

Ներսիկին ՛՛պատժեցին՛՛

Ըստ Henaran.am-ի ոստիկանական աղբյուրների` Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանին աշխատանքից ազատելը կապված էր ապիլի 9-ին` Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Երեւանի արդեն նախկին ոստիկանապետը չի ենթարկվել ոստիկանապետ Գասպարյանի հրամանին եւ չի սպասել մինչեւ Գասպարյանը հասնի Բաղրամյան պողոտա: Նազարյանը փորձել է ինքը ղեկավարել “օպերացիան”:   Իսկ ոստիկանության օրվանից մեկ օր առաջ` ապրիլի 15-ին Ներսես Նազարյանի անակնկալ […]

Ավանցիները չընդունեցեին ԲՀԿ-ի բարեգործական

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ԲՀԿ-ի ներկայացուցիչները Ավանի վարչական շրջանում էին: Սակայն ավանցիները չընդունեցին ԲՀԿ բարեգործական “Պազ”-իկը: Մանրամասները տեսանյութում, որը ներկայացրել է Ֆեյսբուքի օգտատեր Մարիա Բաղամանյանը:

Կինը Դեմիրճյանին ասում էր` Վազգենի հետ մի գնա … /վիդեո/

1998-ին նախագահական ընտրությունների կեղծումից հետո, ըստ Կարեն Դիմիրճյանի այրի Ռիմա Դեմիճյանի,  ոչ թե Կարեն Դեմիրճյանը միացավ իշխանւթյուններին, այլ իշխանությունը միացավ նրան: “Շատ տարբեր կարծիքներ, տեսակետներ եղան, բայց բոլորը սխալ են: Իշխանությունները եկան նրա մոտ՝ հաշվի առնելով Դեմիրճյանի փորձն ու հեղինակությունը:  Վազգենի նամակը գոյություն ունի, որը հոյակապ նամակ է եւ համընկնում էր Դեմիրճյանի սկզբուքների հետ: Նա […]

ՀԱԿԿ-ի խոսքերը կտրված են իրական կյանքից. քաղաքագետ

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը համոզված է, որ ՀԱԿ-ի համագումարում պարզ ասվեց, որ  հաջորդ նախագահական ընտրություններում ընդդիմությունն ունենալու է ավելի ուժեղ լիդեր, քան այս անգամ էր: Այս մասին քաղաքագետը խոսեց այսօր ասուլիսում: Նրա խոսքով` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած բուժուադեմոկրատական հեղափոխության գաղափարը շատ երկրներում դարձել է ժողովրդի գլխացավանքի պատճառ: Սարգսյանը կարծում է, որ ՀԱԿԿ-ի համագումարում ասված խոսքերը […]

Երեւանի նոր ոստիկանապետն ուշագրավ անցյալ ունի

Փաստաբան Վահե Գրիգորյանն իր Ֆեյսբուքյան հանրագրում Երեւանի նոր ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի նշանակման առիթով գրում է. “17. Դիմողը հայտնում է նաեւ, որ … այն բանից հետո, երբ նրանք [դիմողին ծեծի ենթարկող երկու ոստիկաններ] լքեցին սենյակը [ոստիկանության տարածքում], մեկ այլ ոստիկան, Ա. Կ.-ը մտավ սենյակ եւ սկսեց մետաղյա առարկայով իրեն հարվածել ձվարանների շրջանում: Այնուհետեւ իր ձեռքերը ձեռնաշղթաներով […]

Րաֆֆի Հովհաննիսյանը բաց թողեց իր հնարավորությունը

Քրիստոնեադեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը կարծում է, որ վերջին քաղաքական զարգացումներից հետո ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրազանգվածի մի զգալի հատված հիասթափություն է ապրում:   “Ընդդիմադիր զանգվածներին առաջ տանելու ձգտումը հեռանկար չէր կարող ունենալ, այն ի սկզբանե դատապարտված նախագիծ է: Սեղանի շուրջ նստելու բանակցելու համար Րաֆֆի Հովհաննիսյանը այդքան շատ ժամանակ էլ չուներ, քանի որ առջևում ավագանու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ