Հիշել, հիշեցնել եւ պահանջել. Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ուղենիշերը
Համայն աշխարհի հայ համայնքները պատրաստվում են Հայոց ցեղասպանության հարյուրամյակին 2015 թվականի ապրիլի 24-ին, համակարգելով իրենց ոգեկոչման ծրագրերը տեղական, տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում: Երկու տարի առաջ Հայաստանում ստեղծվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող համահայկական հանձնաժողով, որի կազմի մեջ մտան Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների ղեկավարները, կրոնական առաջնորդները եւ սփյուռքի քաղաքական, բարեսիրական ու մշակութային գլխավոր կազմակերպությունների […]






































