18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ստեփան Մարգարյանը փորձեց զվարճացնել լրագրողներին

Այսօր Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցներից ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ուշացել էր: Նա մոտ տաս րոպե խլեց ԲՀԿ-ին հատկացված ժամանակից: Երբ Զուրաբյանին տեղեկացրին, որ ԲՀԿ-ի ժամանակից է խլում, հումորով ասաց. ”Տեսնում եք` ինչպես ենք համագործակցում”: Մուտքի մոտ նա հանդիպեց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին ու Ստեփան Մարգարյանին: Զոհրաբյանն առաջարկեց իրենց ժամանակից տալ Զուրաբյանին, սակայն վերջինս չցանկացավ:

Լրագրողների հարցին, թե ինչով է պայմանավորված ՀԱԿ-ի սերը ԲՀԿ-ի հանդեպ, Զոհրաբյանն ասաց. ”ՀԱԿ-ը պետք է պատասխանի այդ հարցին, իսկ իշխանությանը չի հաջողվելու սեպ խրել ՀԱԿ դաշինքի ու ”Բարգավաճի” միջև”:

Նաիրա Զոհրաբյանը հրաժարվեց արձագանքել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե ինչու ժողովրդի համար մտահոգ ԲՀԿ-ն “ծպտուն” չհանեց նախագահական ընտրություններին:

”Դեմոգոգիաներին կրկին անդարադառնալու կարիք չկա: Ժամանակը կգա և պարոն Ծառուկյանն, ինչպես արդեն ասել եմ, կասի այն բարոյական ու մարդկային պատճառների մասին, որոնց համար չի առաջադրվել”: 

ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը, խոսելով ավագանու ընտրությունների մասին, հայտարարեց, թե իրենք փոխելու են Երևանը և մյուս ուժերը պետք է պայքարեն երկրորդ տեղի համար: Լրագրողները հարց հնչեցրեցին, թե Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը նախորդ տարիներին ի՞նչ աշխատանք է կատարել, իսկ Մարգարյանը զվարճացրեց լրագրողներին.

”Մեր ավագանու ունեցած պատգամավորների կտրվածքով նաև ասում ենք՝  կողմ ենք քվերակել: Այն, որ աշխատել են, մենք դրանում համոզված ենք: Այն, որ դա շահարկվում է, թե չեն պայքարել, կռիվ չեն տվել, ենթադրենք մերոնք պասիվ են եղել, ենթադրենք մերոնք շատ բաների կռիվ չեն տվել, բայց եթե կողմ են քվեարկել, ապա նաև օգնել են գործող քաղաքային իշխանություններին:

Այդ դեպքում ինչո՞ւ է վատ քաղաքի վիճակը: Դա նշանակում է, որ եթե խանգարեին, ավելի վատ էր լինելու: Մենք ուզում ենք այս հարցը շուռ տալ այս ուղղությամբ: Եթե մերոնք նաև պայքարեին, գուցե դեմ քվեարկեին, չեն խանգարել, և աշխատանքները նորից մենք համարում ենք մեծ մասամբ տապալված: Այնպես, որ մեղադրել ԲՀԿ-ին, որ պասիվ է եղել և այլն… Մենք խոսում ենք քաղաքում եղած իրավիճակից: Եթե նույնիսկ վատ աշխատած լինեին, մենք այսօրվա վատ վիճակը չենք ասելու լավ է”:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ