06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Հայ լեռնագնացները առաջին անգամ կմասնակցեն էքստրեմալ մարզաձեւերի փառատոնին

Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան հրավեր է ստացել մասնակցել մայիսի 6-11 Էլբրուսում (Եվրոպայի ամենաբարձր լեռ) կայանալիք էքստրեմալ մարզաձեւերի RedFoxElbrusRace 2013 ամենամյա փառատոնին:

Հայաստանը փառատոնին կներկայացնեն ֆեդերացիայի լավագույն մարզիկները՝ Լեւոն Մովսիսյանը, Վարդան Խաչատրյանը, Հովհաննես Մարտիրոսյանը:

Փառատոնին կմասնակցեն նաեւ լեռնագնացներ Ռուսաստանից, Ուկրանիայից, Ղազախստանից, Վրաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Լեհաստանից, Միացյալ Թագավորությունից:

Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք հայ մարզիկներին հաջողություն մաղթելու ու ճանապարհ դնելու՝ այցելելով ֆեդերացիա (Արցախի 20) վաղը, մայիսի 4-ին ժամը 18:00-ին:

Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի գործունեության 2 տարիների ընթացքում հայ լեռնագնացները բավականին լավ արդյունքներ են գրանցել՝ նվաճելով Դեմավենդի (5670), Կազբեկի (5033), Էլբրուսի (5642) գագաթները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ