23 Մարտի, Կիրակի, 2025
KFC

“Ամենաոճային” Տիգրան, մի տվայտվիր, դու Հեմինգուեյը չես /վիդեո/

ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այսօր ասուլիսին հայտարարեց, թե պատրաստ է գրազ գալ , որ Henaran.am-ը խեղաթյուրում է ԲՀԿ ներկայացուցիչների խոսքերը`վիրավորելով “Բարգավաճ Հայաստանին”:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ Henaran.am-ի  որեւէ նյութի որեւէ վերնագրում վիրավորական արտահայտություն ԲՀԿ-ի հասցեին չի հրապարակվել: Եթե խոսնակը դրանք հայտնաբերել է, կարող է դիմել դատարան. չէ որ ինքն այդ հարցում “մեծ” փորձ ունի եւ շատ լավ գիտի` օրենքն ինչ է նախատեսում վիրավորանքի եւ զրպարտության դեպքում: Այլ բան է, որքանով են այդ նյութերն ու վերնագրերը հաճելի ԲՀԿ-ի քիմքին :

Որքան էլ ԲՀԿ խոսնակին հաճելի չէ սեփական “ճշմարտության” շրջանակում չտեղավորվող հարցերն ու թեմաները, այսօր էլ դրանք հնչեցին:

Արդյո՞ք ընտրողի վստահության չարաշահում չէ, երբ ԲՀԿ-ից խորհրդարանում ներկայացված որոշ պատգամավորներ չեն մասնակցում ԱԺ նիստերին: Մասնավորապես կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեկ երկու անգամ է աշխատանքի ներկայացել, իսկ Երևանի ավագանու թեկնածու Գուրգեն Արսենյանը ամենաշատ բացակայություններ ունեցող պատգամավորների ցանկում է: Չէ որ այս գործարար պատգամավորները հարկատուների հաշվին աշխաավարձ են ստանում: 

Ցավոք, ԲՀԿ խոսնակը Հեմինգուեյի հանճարը չունի, որ վեց բառով պատմվածք հաջողի, որքան էլ հնարավոր հարցերի հնարավոր պատասխանները նախապես խնամքով մշակի:

Ի դեպ, գրազի մասին “սրամտությունն” էլ նույնքան տխուր է, որքան Ուրիխանյանի մտքի ձախողված վարժանքները` լրագրողի հարցերին պատասխանելիս: Այնպես որ, տվայտվելու կարիքը չկա:

Դիտեք տեսանյութը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ