Վոլոչկովայի կառուցվածքը Մարգարիտ Եսայանը թողնում է տղամարդկանց երեւակայությանը /վիդեո/
Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանը վաղուց չի զարմանում քաղաքական գործիչների մտքերից: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում` մասնավորապես անդրադառնալով վերջերս քաղաքական քննարկման օրակարգից չիջնող պարուհի Անաստասիա Վոլոչկովայի եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի փոխհարաբերություններին:
Հիշեցնենք, որ “Բարեւ Երեւան” դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիորսյանը նույնիսկ ասել է, որ ինքը “սիլիկոնե կրծքերի սիրահար չէ”, Արմեն Ռուստամյանը ՀՅԴ-ից նշել էր, որ “ինտիմ հարցերում” իրենք չկան:
Մարգարիտ Եսայանն անհիմն է համարում բոլոր այդ տիպի խոսակցությունները: “Իհարկե Երեւանի քաղաքապետը տանտեր է, եւ պիտի դիմավորի, բոլորին ընդունի, ճանապարհի, ինչու չէ նաեւ հյուրասիրի”,-ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է պարուհու կառուցվածքին` տիկինը դա թողնում է տղամարդ քաղաքական գործիչների երեւակայությանը: Սակայն պատգամավորը սխալ է համարում դա բարձրաձայնել հանրահավաքներում եւ հարցազրույցներում:
“Սա նշանակում է, որ նրանք ասելիք չունեն, խոստումների տրցակը սպառվել է”,-ասաց տիկին Եսայանը` ավելացնելով, որ չի կարելի երեւակայութայնը զոռ տալ այնքան, որ ատեն նույնիսկ Երեւանի ծաղիկները:
Մարգարիտ Եսայանի խոսքը ամբողջությամբ` տեսանյութում: