10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Կյանքն ուրախ, ապրուստը` ձրի … փուչիկներով, թե առանց /վիդեո/

Առավոտյան նստեցի տաքսի ու վարորդին շնորհավորեցի Աշխատանքի տոնի կապակացությամբ: “Տո, ինչ աշխատանք, բա սա գործ ա, որ տոն էլ լինի”,-ասաց վարորդը: Զգացի տրամադրություն չունի եւ չշարունակեցի թեման: Սակայն  քաղաքի կենտրոն հասնելով` ինքը սկսեց խոսել : “Ասում ես մայիսի 1: Դատարկություն է փողոցներում: Բա նախկինում էսպե՞ս էր մայովկան: Փուչիկներ, դրոշներ, տեղ ու դադար չկար փողեցներում”,-ասաց Հրաչն […]

Բոստոնյան ահաբեկիչների մորեղբայրը ներողություն է խնդրել հայերից

Ապրիլի 30-ին Ռուսլան Ծառնին` Բոստոնում ահաբեկչություն իրականացրած ահաբեկիչներ Ջոհար եւ Թամիրլան Ցարնաեւների մորեղբայրը, կապվել է “Mirror-Spectator”-ի հետ` հայկական համայնքից ներողություն խնդրելու` Բոստոնյան մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթյուների մասին քննարկումներում հայերին հիշատակելու համար: “Հայաստանը հզոր մշակույթ ունի, հայերը չէին կարող նման բան անել: Երանի ես նման բան ասած չլինեի”,-նշել է Ծառնին` եւս մեկ անգամ ներողություն խնդրելով` […]

Ռուս նոտարները օրինակ են վերցրել հայ նոտարներից

Օրերս հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել Սամարայի մարզում: Այտեղ հետեւելով հայ նոտարների օրինակին՝ տնկվել է Նոտարական ծառուղի: Ծառատունկին մասնակցել է նաեւ Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանը: Պարոն Ասլանյանը պատմեց, որ ՌԴ Սամարայի մարզում մասնակցել է ոչ միայն ծառատունկին, այլեւ Սամարայի մարզային նոտարական պալատի 20-ամյա գործունեությանը նվիրված միջոցառումներին: Դեռ անցյալ տարի աշնանը Հայաստանի նոտարական […]

ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն սեւ “PR” են անում. արձանագրել են դիտորդները

Երեւանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող “Ընտրական համակարգեր կենտրոն” հասարակական կազմակերպությունը առայժմ էական խախտումներ չի արձանագրել:  “Բոլոր թեկնածուների համար ապահովվել են քարոզարշավի հավասար պայմաններ: Ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ կուսակցությունները զբաղված են իշխանության սեւ “PR”-ով, նրանք այդպես փորձում են հասարակության ուշադրությունը գրավել իրենց կողմը: Կան ասեկոսեներ, որ խնդիրներ են եղել քարոզարշավի ժամանակ, բայց դրանք […]

ՀՀԿ-ն շատ շուտով պետք է դառնա փոքրամասնություն

Ոչ թե հայտարարությամբ է ուժը դառնում իշխանություն կամ ընդդիմություն, այլ իր գործելաոճով: ԲՀԿ-ն ինքն իրեն հայտարարել է “այլընտրանք”, և ընդդիմադիր լինելու համար ԱԺ կանոնակարգ օրենքով նախատեսված է, որ նրանք պետք է հայտարարեն այդ մասին: Այս մասին ասուլիսում հայտարարեց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: “Միայն իր աշխատանքով կարող ենք  ասել` ուժը ընդդիմություն է, թե իշխանություն: […]

Մեր աշխատանքով պետք է Հայաստանը քայլի ժամանակին համընթաց. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ: ”Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ: Պատմականորեն համաշխարհային նշանակություն ստացած այս տոնը կոչված է փառաբանելու աշխատանքն ու աշխատավորին, պաշտպանելու աշխատավորների իրավունքները: Հայի ստեղծագործ մտքի ու արարող ձեռքի արգասիքը կարելի է տեսնել աշխարհի բոլոր չորս կողմերում, սակայն մեր ամենամեծ ձեռքբերումները կերտում ենք […]

Ողբերգական վթար. երիտասարդը “ԲՄՎ”-ով հայտնվել է մետրոյի գետնանցումում

Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:15-ի սահմաններում Երևանի Դավիթաշեն 1-ին թաղամասի 32 շենքի բնակիչ, 26-ամյա Դավիթ Հայրապետյանը, վարելով BMW մակնիշի 03 QQ 330 համարանիշի ավտոմեքենան, Գարեգին Նժդեհ հրապարակում դուրս է եկել ճանապարհային երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր հարվածի սկզբնամասից թռել է մեքենայով, բախվել Գարեգին Նժդեհի հրապարակի մեկ այլ քարե […]

Կոմունիստների երթը մեկնարկեց ուղիղ կեսօրին

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը`  թիվ մեկ կոմունիստ Ռուբեն Թովմասյանի գլխավորությամբ, այսօր ուղիղ կեսօրին մեկնարկեց երթ` նվիրված Աշխատողի օրվան: Երթն ընթանում է փողային նվագախմբի` քայլերթի ուղեկցությամբ, որը փողոցում քայլող անցորդներին հիշեցնում է  մայիսմեկյան շքերթները: Շքերթին մասնակցում է շուրջ 200 կոմունիստ, քայլում են պիոներներ եւ հոկտեմբերիկներ: Շքերթի մասնակիցների մեջ կան նաեւ 80-ն անց կոմունիստներ, որոնք, անտեսելով տարիքի հետ […]

Ոչխարներն արմատով են ուտում. աղքատություն եւ հետամնացություն

Գրող, հրապարակախոս Արամ Հովհաննիսյանը ուսումնասիրությունների արդյունքում եկել է այն եզրակացությանը, որ ոչխարաբուծությամբ զբաղվող երկրները հարստանալու փոխարեն հայտնվում են ծայրաստիճան աղքատ և հետամնաց պայմաններում: Արամ Հովհաննիսյանը կարծում է, որ եթե Սյունիքի մարզից պայմանագրային հիմունքներով` որպես արոտավայր, հողեր տրվեն Իրանի Ատրպատական նահանգի ոչխարաբույծներին, ապա դա նախ և առաջ անապատացման վտանգի առաջ կկանգնեցնի մարզի բավականին լավորակ հողերը և […]

Իսկական Երևանը առանց Տարոն Մարգարյանի է. Փաշինյանը` Կարեն Ավագյանին

ԱԺ երեկվա հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը ԱԺ ամբիոնից կեղծված ապրանքանիշ որակելով նորաստեղծ ՀԱԿԿ-ն, ասել է. ”ՀԱԿ-ին փորձեց փոխարինել ՀԱԿԿ-ն, բայց առանց Նիկոլի. զգուշացեք կեղծիքներից, իսկական ՀԱԿ-ը Նիկոլ Փաշինյանով է”: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարություն է արել. ”Առաջին հայացքից տարօրինակ այս հայտարարությունը հասկանալի է դառնում, երբ այն դիտարկում ենք վերջին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված