ՀՀ ԱԳ նախարարը ելույթ ունեցավ Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում
Մայիսի 14-ին Էդվարդ Նալբանդյանն այցելեց Ֆրանսիայի Սենատ, որտեղ հանդիպում ունեցավ Սենատի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Կարերի հետ։ Հանդիպման ընթացքում արծարծվեցին հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, կարեւորվեց այդ գործընթացում Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների դերակատարությունը: Անդրադարձ կատարվեց մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների լուծման […]





































