19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կովի կաթը խնդիրներ է առաջացնում նորածինների մոտ /վիդեո/

Մանկաբույժները հորդորում են մայրերին առաջարկվող գրականության կամ այլ միջոցներով երեխայի խնամքին առնչվող համապատասխան գիտելիքներ ձեռք բերել:

Մանկաբույժ համալսարանական պոլիկլինիկայի տնօրեն Աննա Բալյանը այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում անդրադարձավ երեխայի առողջության և ոչ ճիշտ խնամքի պատճառով երեխաների առողջությանը սպառնացող վտանգներին.

”Երեխայի առողջ լինելու համար պետք է ճիշտ խնամել և ճիշտ սնել, հաճախ ծնոողների սխալ խնամքի հետևանքով երեխաների առողջությանը վտանգ է սպառնում: Բոլորը չէ որ հստակ ընկալում են ճիշտ խնամքի համար տրվող խորհուրդները”:

Մասնագետը հատկապես կարեւորում է մինչև 6 ամսեկանը երեխային կրծքով կերակրելու անհրաժեշտությունը.”Մինչև 6 ամսեկան ոչ մի ծծակ, ոչ մի հյութ, ոչ մի ջուր, լավագույնը կրծքով սնուցումն է: Հարկավոր է խուսափել արհեստական սնուցումից”,-հավելեց Աննա Բալյանը:

Մանկաբույժը տեղեկացրեց, որ երեխային հարկավոր է նաև ճիշտ սնել: Համենայնդեպս մինչև 2 տարեկանը պիտի հետևել մանկաբույժների խորհուրդներին սնունդ ընտրելու հարցում.”Այն հնարավորությունները, որոնք ունի մայրը մինչև 2 տարեկանը եթե լիարժեք չիրականացվի հետագայում այլևս վերականգնելի չէ:

Եթե մենք ունենանք թերաճ երեխա ` մենք կունենանք զարգացման խնդիրներ, քանի որ առողջ երեխայի և թերաճ երեխայի ուղեղի բջիջները տարբեր են: Իսկ թերաճ լինելը հիմնականում պայմանավորվում է սնունդով”:

Վերականգնողաբան Գայանե Զախարյանն էլ խոսեց մոր և երեխայի միջև հոգեբանական կապի կարևորության մասին: Ծնված օրից սկսած այդ կապը հարկավոր է շարունակ ամրապնդել: Հարկավոր է նաև մեծ ուշադրություն դարձնել երեխայի ինքնուրույնության վրա : 

Մանկաբույժները խորհուրդ են տալիս 6 ամսեկանից հետո բացի կրծքով կերակրելուց երեխային տալ նաև հավելյալ սնունդ. ” Անկախ կաթը բավարարում է, երեխան լիարժեք կշտանում է  թե ոչ `  երկաթի, ցինկի պակասը պարտադրում է հավելյալ սննդի նշանակում”:

Աննա Բալյանը դեմ է նաև տարածված այն խոսակցությանը, թե իբր մայրական կաթի մեջ գոյություն ունեցող միկրոբը կարող է թունավորել երեխային: Նա հավաստում է.” Բնությունը նման բան թույլ տալ չէր կարող: Այդ ստուգումները ուղղակի աբսուրդ են:Եթե մայրը արյան մեջ միկրոբ ունենա`  ուրեմն բոլոր մայրերը կսպանեին իրենց երեխաներին:

Մանկաբույժները կտրականապես դեմ են մայրական կաթը կովի կաթով փոխարինելուն:

Թե ինչ սնունդ են խորհուրդ տալիս մանկաբույժները և առողջական ինչ խնդիրներ կարող է առաջ բերել կովի կաթը դիտեք`Henaran.am-ի  տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ