03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Գազի թանկացումը կապ չունի ընտրական ցիկլի հետ

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կառավարությունից հետաքրքրվեց, թե գազի թանկացման տեղեկատվությունը ինչու է թաքցվել, եւ ինչու ավելի շուտ չի ասվել: “Արդյոք դա ընտրական ցիկլի հետ էր կապված”,-հարցրեց Զուրաբյանը:

Պատասխանելով հարցին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասաց, որ ամբողջ աշխարհում գնում է էներգակիրների թանկացման տենդենց: Ըստ Մովսիսյանի, տեւական ժամանակ բանակցություններ էին գնում “Գազպրոմի” հետ: “Կարողացանք հասնել նրան, որ այսօր սահմանին գազի գինը Հայաստանի համար ամենացածր գինն է, որ Ռուսաստանը առաջարկում է իր պարտնյորներին”,-ասաց նա՝ ավելացնելով, որ եթե ավելի շուտ չեն խոսել բանակցությունների մասին, այլապես Հայաստանի համար 270 դոլար գինը չէր ամրագրվի:

“Կառավարության գլխավոր խնդիրն է, որ հնարավորինս մեղմացնի գազի գնի ազդեցությունը Հայաստանի սպառողների վրա: Եւ կառավարությունը որոշել է սուբսիդավորել գազի գնի 30 տոկոսը սահմանի վրա: Ի՞նչ միջոցներով, ո՞ւմ կողմից, բանակցությունները դեռ ռուսական կողմի հետ շարունակվում են”,- եզրափակեց Մովսիսյանը:

Նա նաեւ ասաց, որ թանկացումը կապ չունի ընտրական ցիկլի հետ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ