25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե չլինեին ձեր վիրավորական արտահայտություններն ու պիտակավորումները. վարչապետը՝ Բագրատյանին

Այսօր կառավարություն-Ազգային ժողով հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին հարց ուղղեց այն մասին, որ նախկինում տնտեսական սուբյեկտ ունեցող սեփականատերը բաժնեմասեր ունեն, սակայն իրենց բիզնեսն այժմ մեծ ձեռնարկատերերի ձեռքում է գտնվում: Բագրատյանը նշեց, որ իրեն դիմել է քաղաքացի Աբրահամ Ավետիսյանը, ով բաժնեմասեր է ունեցել ՛՛Երազ՛՛ գործարանում և  պահանջում է վերադարձնել  իրեն պատկանող 60 հազար դրամը:

Վարչապետը պատասխանեց, որ ինքն էլ է կարևորում այդ հարցը, և եթե կան նման խնդիրներ և Բագրատյանն էլ պատրաստ է իրենց հետ համագործակցել, ապա ինքը համաձայն է ստեղծել այդ հարցերը քննարկող հանձնաժողով, որում լծակներ կտրվեն հենց Բագրատյանին: 

՛՛Երբ որ ես ձեզ հարց եմ տալիս, կամ ելույթ եմ ունենում, ես ձեզ հետ արդեն համագործակցում եմ, երբ ես վիճակագրական տվյալներ եմ ներկայացնում, ես յոթ օր նայում եմ դրանք, ես արդեն համագործակցում եմ ձեզ հետ՛՛,-ասաց Բագրատյանն ու հավելեց, որ այս ելույթը ևս համագործակցություն է, և ինքը պատրաստ է այդ հանձնաժողովին միանալ:

՛՛Ես համաձայն եմ ձեզ հետ, որ ձեր հարցադրումները, քննադատությունները, նույնպես համագործակցության ձև են, և մենք շնորհակալ ենք ձեր աշխատանքի համար, որովհետև դա օգնում է մեզ:

Եթե չլինեին նաև ձեր վիրավորական արտահայտությունները, ու պիտակավորումները ձեր հրապարակային ելույթներում ու վերլուծություններում, ավելի լավ կհամագործակցեինք: Մենք ձեր հասցեին ոչ մի վիրավորական արտահայտություն թույլ չենք տվել, այլ շատ կոնստրուկտիվ ենք պատասախնել՛՛,-պատասխանեց վարչապետը՝ հավելելով, որ շարունակվելու է իրենց կոնստրուկտիվ համագործակցությունը, իսկ այդ դեպքը կքննարկվի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ