19 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Զարուհին առաջարկում է քրեական գործ հարուցել Տարոնի դեմ

՛՛Հարգելի և անկրկնելի կառավարություն՛՛ այսպես այսօր Ազգային ժողովում կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը դիմեց կառավարությանը՝ բարձրացնելով ՛՛Փակ շուկայում ՛՛իրականացվող ՛՛ապօրինի շինարարության՛՛ հարցը:

Փոստանջյանը հայտարարեց, որ չնայած քաղաքապետարանը երկու անգամ տուգանել է ապօրինի շինարարություն իրականացնողին, սակայն այն շարունակվում է: Պատգամավորը վստահ է, որ սրա համար պետք է քրեական գործ հարուցվի ոչ միայն ապօրինի շինարարություն իրականացնողի, այլև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ:  

Նա ասաց, որ տեղյակ է, որ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ևս մեկ անգամ դիմել է քաղաքապետարան, որ դադարեցվի շինարարությունը, սակայն ապարդյուն: ՛՛Հիմա դուք եթե անզոր եք այդ հարցում,  ինչպես եք պատկերացնում՝ ինչպես կարող եք իրականացնել ձեր ծրագիրը՛՛,-հարցրեց պատգամավորը:

Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանն ասաց, որ շինարարությունը դադարեցվել է:  

Փոստանջյանը առաջարկեց հենց այս պահին գնալ ու համոզվել, որ այդպես չէ: ՛՛Միասին՞՛՛,-հարցրեց նախարարն ու ևս մեկ անգամ հայտարարեց, որ դադրեցվել է շինարարությունը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ